Գագիկ Խաչատրյանն էլ կներգրավվի գործընթացին

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Մենք այս որոշումը կայացրած, գործով նախագահող դատավոր, Երեւանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի աշխատակազմից փորձեցինք ճշտել, թե որքան գրավի դիմաց է Խաչատրյանն ազատ արձակվել, սակայն, զարմանալիորեն, մեզ փոխանցեցին, որ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։

Փաստաբանական թիմն էլ չպատասխանեց մեր զանգերին, Երեմ Սարգսյանը Խաչատրյանի ազատման լուրը հայտնելու մասին գրառման մեջ նշել էր, որ այլ մեկնաբանություններ նրա ազատման վերաբերյալ չեն ներկայացնելու։ Քաղաքական շրջանակներում, մինչդեռ, երեկ խոսում էին, որ իշխանությունը լավ վիճակից չէ, որ ազատ է արձակել Խաչատրյանին․ բանն այն է, որ նախկին նախարարը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մտերիմն է, ով, ըստ մամուլի, ամիսներ առաջ բարեխոսել էր Փաշինյանի մոտ՝ իր ընկերոջ հարցով։

Հիմա հույս ունեն, որ Գագիկ Խաչատրյանը գործի կդնի իր կապերը պատերազմական այս իրավիճակում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Գագիկ Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար։

Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ մամուլում լուրեր են հրապարակվել, որ նրան բանտում պահելու պատճառը բացառապես այն է, որ իշխանությունների պահանջած աստղաբաշխական «փրկագինը» չի վճարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1629 անգամ
Լրահոս
Հիմա այլևս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա և ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում. Արմինե Օհանյան ՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում Ինչպե՞ս կօգտվեն ընդդիմադիր ուժերը Վարդան Ղուկասյանի հնարավորություններից «Նիկոլի բանկերը ոնց են քերում» հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Նրա խոսքերին բա կհավատան. Ղուկասյանը ՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (video) «Ճանաչու՞մ եք ինձ, ձեր պատճառով ախպերս նստեց»․ լարված իրավիճակ Աժ-ում (video) Հրապարակե՛ք, ազգը պիտի իմանա դավաճաններին դեմքով․ լարված իրավիճակ ԱԺ-ում (video) «Ալեն Սիմոնյա՛ն, Եռաբլուրի վրա ես տժժում»․ Ռուզան Ստեփանյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Դե լսե՛ք՝ ձեզ ինչ է սպասվում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ին (video) Ներքին ինֆորմացիա ունենք. Նիկոլը խայտառակ վիճակում է,ամեն տեղ պարտվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Աննա Վարդապետյա՛ն, ու՞ր է Նիկոլի դեմ քրեական վարույթը․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլը փաստացի հայտարարեց ՝ ինքը Ադրբեջանի թեկնածուն է (video) Աննա Մկրտչյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց․ «Անբարոյականը տեղովդ ես», «Քեզ հանգիստ պահի» (video) «Զախարովան լավ կտացրեց սրանց գլխին»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանում ավելի քան 450 մարդ է ձերբակալվել առցանց դիվերսիոն գործունեության համար Փաշինյա՛ն, Արթուրը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը. «Ուժեղ Հայաստան» Մինչև ընտրություններ Փաշինյանը արտաքին պարտքը կեռապատկի էլ․ քաղաքացի (video) Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը, թե չէ․․․ Գևորգ Գևորգյան (video) Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստը Իրանը դիտարկում է միջնորդների միջոցով ստացված ԱՄՆ-ի ուղերձը Իմ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է․ իր գաղափարախոսությունից ես հետ չեմ կանգնելու․ Նարե Սոսե (video) Բախվել են «Opel Zafira»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը կողաշրջվել ու հայտնվել է բաժանարար գոտում Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում «Աշխարհի խղճին» արցախցին կա և նրա պատմությունը, խնդիրները, իրավունքներն ու պահանջները չեն կորսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am