Իսրայելը հրթիռակոծվել է
TASS գործակալությունը, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ Իսրայելի հարավը ենթարկվել է հրթիռակոծման Սինայի թերակղզու եգիպտական հատվածից: «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել Սինայի թերակղզուց, տուժածների մասին տվյալներ չկան»,-ասել են զինվորականները: Այդ ժամանակ հրթիռակոծման պատասխանատվությունը ստանձնել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
