Աշխատակազմի ղեկավարն իր սենյակը զիջել է

Հրապարակ թերթը գրում է. Նախօրեին վերջապես ավարտվել է ԱԺ սենյակների բաշխումը։ Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանն իր առաջին «մկրտությունն» է ստացել՝ բախվելով պատգամավորների «պրիմիտիվ կռիվներին»՝ սենյակների, կահույքի, մեքենաների համարների համար, ինչը եւս խոսում է այն մասին, որ նրանք ոչ թե աշխատելու, այլ վայելելու են եկել։ Աշխատակազմի ղեկավարի իր սենյակը Սաղաթելյանը զիջել է Միքայել Մելքումյանին՝ ինքը տեղավորվելով նոր մասնաշենքում։ Առավել ընդարձակ սենյակներ են զբաղեցրել Գալուստ Սահակյանն ու Հերմինե Նաղդալյանը։ Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի հրահանգով։ Հաջորդ քայլն ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատրաստվում է անել կրճատումների ուղղությամբ․ տարիների ընթացքում խիստ ուռճացված աշխատակազմը, որտեղ տեղավորվել են տարբեր իշխանավորների ազգականները, հատուկ հաստիքներ ու բաժիններ են ստեղծվել նրանց տեղավորելու համար, հիմնովին կրճատման կարիք ունի։ Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարը բաշխել է նաեւ ավտոմեքենաները եւ մեքենաների համարների հարցում նոր լուծում է առաջարկել․ դիմել պետավտոտեսչությանը՝ նոր համարանիշներ հանելու համար։ Բանն այն է, որ տարիների ընթացքում մեծ թվով՝ ԱԺ-ի հետ կապ չունեցող մարդիկ ստացել են ԱԺ մեքենաների համարանիշներ, եւ գնացողներն էլ չեն հանձնել հին համարները։ Տղամարդկանց մի խավի համար լավ համարով մեքենա վարելը «պրեստիժի» հարց է։ Որպեսզի այդ բոլոր համարները հետ բերելու վրա ժամանակ ու միջոցներ չծախսեն, որոշվել է գնալ 105 նոր համարանիշներ ստանալու ճանապարհով։ Ընդ որում, դրանք կլինեն «ԱԺ» կամ «ՀՀ» տառերով։ Նախկին համարները կհայտարարվեն ուժը կորցրած եւ հետ կվերցվեն ավտոտեսչության կողմից։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am