«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ փորձագետների կարծիքով, Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ վերջին շրջանում առավել հիստերիկ ու ամբարտավան կեցվածքի պատճառներից մեկն էլ ներքին չափազանց անկայուն վիճակն է, որն օրեցօր ավելի է բարդանում: Նախ՝ թուրքական լրատվամիջոցների տարբեր տեղեկություններից պարզ է դառնում, որ այստեղ լուրջ ներքաղաքական բախումներ են սկսվել, որոնք սպառնում են առավել խորանալ. ինչպես ասում են՝ քաղաքական ուժերը պարզապես իրար «միս են ուտում»:
Մյուս կողմից՝ ըստ Թուրքիայից ստացվող տեղեկությունների, արդեն իսկ նկատելի են որոշակի ապրանքների կուտակում եւ լճացում, ինչը գործարար շրջանակների մեջ խուլ դժգոհություն է առաջացնում:
Շատ մեղմ ասած՝ Էրդողանից դժգոհ է նաեւ հասարակության մեծ մասը, քանզի շատերը գտնում են, որ նա Թուրքիան անընդհատ ներքաշում է տարբեր աշխարհաքաղաքական բարդ իրավիճակների ու հակամարտությունների մեջ, գումարած տնտեսության հետեւողական գահավիժումը:
Առայժմ այս դժգոհությունները մեծ ընդգրկում ու հրապարակայնություն չեն ստանում, սակայն միջազգային լրատվամիջոցներն արդեն արձանագրում են, որ միջազգային կառույցների եւ երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական ճնշումներին զուգահեռ՝ Էրդողանի ու նրա վարչակազմի դեմ ներքին դժգոհությունները առարկայական «միս ու արյուն» կստանան»:
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը