Ես երազում եմ, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռանա, սակայն… Ալվարդ Պետրոսյան

ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։

Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։

Ի՞նչ է պետք անել։

1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։

Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»:

Թեմայի շուրջ զրուցել ենք հայ գրող, արձակագիր, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ. «Ես երազում եմ, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, բայց այդ հարցին ռազմական լուծում տալ չի կարելի, որպեսզի հիմա էլ ամբողջ աշխարհը մեղադրի Հայաստանին, որ մեր երկրում ռազմական հեղաշրջում է եղել, ես դա չեմ ընդունում: Բնավ չհամակրելով մեր այսպես կոչված վարչապետին՝ ես չեմ կարծում, որ նա այլևս ազդեցություն ունի հետագա զարգացումների կամ էլ ռազմական ղեկավարության վրա: Ես համբերատար սպասում եմ, որ մեր հերոս ժողովրդի ու մեր հերոս զավակների միջոցով պատերազմն ավարտվի, և դրանից հետո ժողովուրդը թող դատի: Ի վերջո մենք Մերձավոր Արևելյան կամ Հարավամերիկյան պետություն չենք, մենք քաղաքակիրթ պետություն ենք՝ անկախ նրանից թե ով է մեր երկրի ղեկավարը: Մենք ծանր օրեր անցկացրել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում, բայց ռազմական հեղաշրջողի պիտակ չի կպել ու չեմ ուզում կպչի մեր երկրին»:

Ալվարդ Պետրոսյանը համոզված է, որ մեր ապավենն այսօր բացառապես մեր ժողովուրդն է. «Մեր ժողովուրդը, մեր բանակն ու մեր միտքն են այսօր մեր ապավենը: Մեր միտքն ու սիրտը միասին են բաբախում: Ի վերջո 100 տարուց մի քիչ ավել անցել է և ամենախելացի բանն այն էր, որ պետք է ունենանք Խրիմյան Հայրիկի երազած «Երկաթե շերեփը»: Ուրախ եմ, որ մենք անցած 30 տարում կարողացանք ունենալ այդ շերեփը, որը գուցե շատ մեծ չէ, ինչպես Ռուսաստանինը, ԱՄՆ-ինը, բայց այս տարածաշրջանում, պարզվեց, ամենալավ շերեփն է: Սպասում եմ՝ այս պատերազմն ավարտվի, իսկ հետո ամեն ինչի համար պատասխան են տալու»:

Անի Սահակյան 

դիտվել է 22817 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am