Իրանը ՀՀ տարածքով Վրաստանին գազ կմատակակարի
TASS-ը հայտնում է,որ Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 մլն խորանարդ մետր իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ: հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին: «Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 միլիոն խորանարդ մետր իրանական գազն այդ կովկասյան պետություն արտահանելու վերաբերյալ:Վրաստանի պետական ու մասնավոր ոլորտի ձեռնարկությունները հետաքրքրված են Իրանից գազի գնմամբ: Սպասվում է, որ Վրաստան գազամատակարարումները կսկվեն հաջորդ իրանական տարում (սկսվում է մարտի 21-ին):Նոր պայմանագիրը կստորագրվի 7 ամսով ու հիմք կծառայի այդ ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման համար: Վրաստանը դեռ պետք է թույլտվություն ստանա Հայաստանից՝ հարևան երկրի տարածքով գազի տարանցման համար»,- ասել է Քամելին երեկ Թեհրանում Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի ու Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի մասնակցությամբ բանակցություններից հետո: «Եթե հաստատվի գործարքի տնտեսական նպատակահարմարությունը, հետագայում խոսք կարող է գնալ Վրաստան գազի մատակարարման միջնաժամկետ ու երկարաժամկետ պայմանագրերի մասին»,- հայտնել է նա:
