Պետք է իշխանությունը փոխանցել պետական պաշտպանական խորհուրդին, որտեղ Փաշինյանը դեր չի ունենա. Արամ Սարգսյան

ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։

Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։

Ի՞նչ է պետք անել։

1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։

Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»:

Թեմայի շուրջ զրուցել ենք Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ. «Ես կարծում եմ՝ պետք է ստեղծել պետական պաշտպանության կոմիտե, որը կամբողջացներ պետության կառավարումն այս պահին, որը կլիներ ինտելեկտուալ, կարող ուժերի միավորում, ու երկիրն այս վիճակին չէր հասնի: Պետական կոմիտեի ձևավորումը անցնցում ամեն ինչ կիրականացնի՝ որտեղ կլինեն մեր ռազմական ղեկավարության ներկայացուցիչները և հնարավոր կլինի միասնական որոշումներ կայացնել: Այսօր ամենակարևոր հանգամանքը այլ է՝ մենք հիմա պետք է պարտադիր դիմենք Ռուսաստանին, որի հետ ունենք ռազմավարական դաշնագիր, որպեսզի ՌԴ-ի միջամտությունն էլ լինի հստակ»:

Արամ Սարգսյանը կարևորում է ձև, որով պետք է դիմել ՌԴ նախագահին. «Ի՞նչ միջամտություն կարող է լինել. դա կարող է լինել հակատեռորիստական օպերացիա, որը  ՌԴ-ն կարծում եմ վաղուց պլանավորած ունի, երկրորդը կարող է լինել խաղաղապահ ուժերի ուղղակի ներգրավվումն այս տարածաշրջանում և երրորդը՝ պարտադիր այն բանակցությունները, որոնք չպետք է նախապայմաններ ունենան, որպեսզի Ալիևն էլ ինչ-որ բան թելադրի: Ինչ վերաբերվում է կառավարության հրաժարականին, ապա կարծում եմ, որ դեռ պետք է նաև նրանց ասել՝ բարի եղեք ներկայացրեք՝ ինչ ծրագիր ունեք, որպեսզի մենք էլ իմանանք՝ արժի՞ դուք մնաք իշխանության, թե՞ ոչ»:

Դիտարկմանն՝ այս փուլում իրատեսակա՞ն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Արամ Սարգսյանը նշել է. «Չեմ կարծում, որ այս փուլում իրատեսական է, բայց անգամ այս պայմաններում պետք է ձևավորվի համապատասխան պետական պաշտպանության կոմիտե: Շատ անհրաժեշտ է պաշտոնապես դիմել ՌԴ-ին, եթե չի դիմելու, ուրեմն այդ դեպքում պետք է անենք համապատասխան քայլեր:»

դիտվել է 5345 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am