Սերժ Սարգսյանը սկանդալային Նովոյին «կտեղավորի» մարզպետի պաշտոնում. ո՞վ կփոխարինի նրան ԱԺ-ում. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը քաղաքական արենայում շարունակելու է ընթանալ սեփական ստրատեգիայով: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս հիմա էլ ցանկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանին՝ Նովոյին, «տեղավորել» Արմավիրի մարզպետի պաշտոնում: Նշենք, որ այս պահին գործող Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չէր կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը և չէր կարողացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել անհրաժեշտ հարկավոր ձայներ, ինչի արդյունքում՝ արժանացել էր Սերժ Սարգսյանի խիստ նկատողությանը: Ի դեպ, եթե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ որոշի Արմավիրի մարզպետ նշանակել Նահապետ Գևորգյանին, ապա նրա փոխարեն ԱԺ մանդատը բաժին կհասնի Ալեքսան Պետրոսյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի
