Փաշինյանն ասաց, որ ունի երկու ընտրություն՝ կամ կապիտուլացիա, կամ Արցախի հողերի հանձնում

Նիկոլ Փաշինյանի վերջին <<լայվը>> սառը ցնցուղ էր պատերազող պետության քաղաքացիների գլխին: Այն բազում ուղերձներ ու բաց խոստովանություններ էր պարունակում, որոնք ցայսօր գաղտնի է պահվել հանրությունից, իսկ այսօր փորձ է արվում ներկայացնել մանիպուլացիաների ներքո: Եւ ամենակարեւորը՝ Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն բոլորին մեղավոր է հանում, այսինքն ժողովրդի ուսերին դնում պատասխանատվությունը, փոխարենը չի խոսում սեփական թերացումներից ու ճակատագրական սխալներից:

Այսպիսով՝ սկսելով խոսքը ԱՄՆ-ի միջնորդական ջանքերով հրադադաի պայմանավորվածության խախտման մասին, Փաշինյանն ասաց, որ հարցրել է ԱՄՆ Պետքարտուղարին, թե ինչպես են պարզելու, թե ո՞վ է խախտել հրադադարը և ի՞նչ հետևանքներ են լինելու այն խախտողի համար:
«Կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել պարոն Պոմպեոն: Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցին` արդյոք իրենք պարզեցին, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եթե պարզեցին` ի՞նչ հետևանքներ է ունենալու խախտած կողմի համար»:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կարեորում է մի բան, որի իրագործման հարցում ինքը ոչ միայն մատը մատին չի խփել, այլեւս ամեն ինչ արել է, որ դա կյանքի չկոչվի: Խոսքն ապրիլյան պատերազմից հետո Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունն էր առ այն, որ սահմանի երկայնքով պետք է հետաքննող մեխանիզմներ տեղադրվեն, որոնք կֆիքսեն՝ ով խախտեց հրադադարի ռեժիմը եւ երբ: Երկուսուկես տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախյան հարցում բանակցությունները սկսել է իր կետից եւ, ըստ էության, ջրել նախկին բոլոր պայմանավորվածությունները: Ինչու չանսացիք նախկինների հորդոր-կոչերին, որ անկախ քաղաքական տարաձայնությունների` պետք է կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները, քանզի դրանք միայն ի շահ պետության են ծառայելու:

Հետո Փաշինյանը ժողովրդին առերեսեց դառը եւ դաժան իրականությա հետ՝ աելով, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե փոխզիջումներն են, որոնց մենք պատրաստ ենք ու ինչպես Փաշինյանն ասաց՝ անգամ ցավոտ փոխզիջումների ենք պատրաստ, այլ կապիտուլացիան. << Ես ուզում եմ իմանանք, որ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն։ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա։ Ընդ որում՝ այս պահանջարկը ոչ միայն այսօրվա, այլև պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանջարկ է։ Ես մի քանի անգամ ասել եմ, որտեղ մենք ճկունություն ենք ցուցաբերել, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար,քանի որ ցանկացել են ավելին։
Մեր արձանագրումն այն է, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ուզում է ոչ թե ԼՂ հարցի կարգավորում , այլ ուզում է ԼՂ-ի կապիտուլացիա>>: Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ մենք պատրաստ ենք յոթ տարածքները վերադարձնել, բայց Ադրբեջանը համաձայն չէ եւ ուզում է ամբողջ Արցախը: Այստեղ միայն թե անհասկանալի է դառնում ՝ այդ ինչ ճկունություն է դրսեւորվել, որ հարցը մտցրել է փակուղի եւ այժմ խոսվում է բացառապես կապիտուլացիաի մասին:

<<Պատասխանենք մի հարցի,արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների,
Այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, նույնիսկ ցավոտ, բայց հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի և հայ ժողովուրդը, որքան էլ անհավանական է թվում սահմանափակ ռեսուրսների դեպքում, պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու>>,- ասում է վարչապետը։

Նախ լավ կլինի հասկանալ՝ այդ ինչպես եւ երբ է պարզել, թե հայ ժողովուրդն ինչի է պատրաստ, միթե հրապարակում հավաքել է ժողովրդին, ինչպես խոստանում էր երկու տարի առաջ ու հարցը դրել է քվեարկության: Գուցե կարող է ասել, որ տասը, քսան տարի առաջ էլ էր պատրաստ փոխզիջման, եւ ինչու՞ տեղի չունեցավ այդ փոխզիջումը: Բայց դա էլ մի կողմ, երբ ասվում է ցավոտ փոխզիջում, հետաքրքիր է՝ ինչ է հասկանում այդ բառի ներքո` երկու, հինգ, թե յոթ տարածք, իսկ գուցե Շուշին ու Լաչինն էլ վրադիր, եւ վերջապես ցավոտ փոխզիջում, ինչի՞ դիմաց՝ խաղաղության, այլ ոչ թե կարգավիճակի՞: Միթե ճիշտ էր ձեր տիկինը եւ տղաները մեկ ամիս շարունակ եւ դրանից առաջ էլ զոհվել են հանուն ոչնչի:

Ինչը կամ ով Հայաստանն ու Արցախը կանգնեցրեցին այս վիճակի առջեւ, երբ ըստ էության, կա երկու ընտրություն՝ կամ կապիտուլացիա, կամ ցավոտ փոխզիջում:
Կամ երբ մի կողմից ասվում է, որ պետք է կյանքի գնով էլ լինի, դիրքը պահեք, երբ ասվում է, որ սա մեր հայրենական վերջին պատերազմն է, ուրեմն ինչ փոխզիջման մասին է խոսքը, միթե կարելի է այսպիսի ծանր հարվածներ հասցնել խրամատ պահող զինվորին թիկունքից: Կամ էլ չտեսնել համազագային այս միասնությունը ու պառակտել ներսի եւ սփյուռքի հայերին, ասել, թե թասիբը սփյուռքում եռռում է, ինչը չես ասի հայրենիքում, այն պարագայում, երբ պատերազմի առաջին օրերին զինկոմիսարիատների առջեւ կամավորների հերթեր էին, հարյուրավորներ գնացին եւ չխնայեցին կյանքը հանուն հայրենիքի:

Կամ այս պարագայում խոսել ինչ որ մի դավաճանի, դասալիքի մասին, թե ինչպես է հայրը որդու համար ռազմաճակատից հետ պահելու նպատակով կեղծ բժշկի տեղեկանք գնել ու չպարծենալ այն հայորդիներով, որոնք սեփական կյանքը չեն խնայում հանուն հայրենիքի, որեւէ առողջ բանականության տրամաբանությանը չի ենթարկվում:
Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հող է նախապատրաստում, որ հետագայում բոլոր անհաջողությունները բարդի որոշ շրջանակների վրա, կոնկրետ այն, որոնք հերթեր չգոյացրեցին զինկոմիսարիատների առջեւ, սակայն ոչ մի բառ, թե ինչու հասանք այս վիճակին, ում մեղքով, որտեղ պարտվեց դիվանագիտությունը, ինչու աշխարհի հետ մնացինք մեն-միայնակ: Փոխարենը դիմում է էժանագին մանիպուլացիաների, թե պատրաստ է ինքն անձամբ մեկնել ռազմաճակատ, միայն թե դրանով կարողանա ազգը փրկել:

Անի Սահակյան

դիտվել է 20754 անգամ
Լրահոս
Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am