Պուտինը հանձնարարել է արագացնել գերծանր դասի հրթիռների ստեղծումը
ՌԴ նախագահ Պուտինը խնդիր է դրել արագացնել գերծանր դասի հրթիռների ստեղծումը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ռոգոզինը նշել է, որ հրթիռը, որի մասին գնում է խոսքը, հնարավորություն կտա Լուսնի շուրջ պտույտ կատարել: «Խոսակցությունն ընթացել է նաև լուրջ հեռանկարների՝ գերծանր հրթիռի ստեղծման հեռանկարների մասին: Նախագահը խնդիր է դրել Ռոսկոսմոսի առջև ապահովել այդ աշխատանքների արագացումը»,- ասել է Ռոգոզինը:
