Ով է սպանել Բենիկին և Յուրիին. BBC-ն մանրակրկիտ ուսումնասիրել է ԼՂ-ում հայ գերիների գնդակահարության կադրերը

Նախորդ շաբաթ սոցկայքերում հայտնվել են տեսագրություններ, որոնցում, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործություններ են ներկայացված: Երկու տեսանյութերը ցույց են տալիս ադրբեջանական զինվորականների կողմից երկու հայի գերեվարման և, ենթադրաբար, նրանց սպանության պահերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Փոխանցում է Tert.am-ը:

Հայկական իշխանությունները պարզել են մահացածների ինքնությունը. նրանցից մեկը 1947թ. ծնված Բենիկ Հակոբյանն է, մյուսը 1995թ. ծնված Յուրա Ադամյանը:

BBC-ն ուսումնասիրել է մի քանի տեսագրություններ, որոնք տարածվում են սոցկայքերում որպես այս պատերազմում գերիների սպանության կադրեր: Սակայն միայն 2 դեպքում հայ գերիների տեսանյութերի մասին կարելի է վստահորեն խոսել տեղի ունեցածի բնույթի մասին:

Տեսանյութերից մեկում, ենթադրաբար, երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինվորականները գերի վերցնում 2 հայի՝ Բենիկ Հակոբյանին և Յուրա Ադամյանին:

Կադրից այն կողմ տղամարդու ձայնը ռուսերեն կարգադրում է բարձրացնել ձեռքերը և գնալ դեպի իրենց: Նա նաև դիմում է զինված ադրբեջանցի զինվորներին իրենց լեզվով և ասում չհարվածել գերիներին: Երկրորդ տեսանյութը ենթադրաբար ցույց է տալիս նրանց գնդակահարման պահը: Կադրերից դատելով՝ գերիների ձեռքերը կապված են: Նրանց ուսերին Հայաստանի և Արցախի դրոշներն են: Կադրի ետևում ձայնը հրամայում է՝ «Նշան բռնեք գլխին»: Հնչում են կրակոցներ, և տղամարդիկ ընկնում են:

BBC-ն հաստատել է, որ կադրի ետևում հրաման տվողն ադրբեջաներեն լեզվի կրող է՝ տարածաշրջանային ակցենտով: Հագուստից դատելով՝ գերեվարված հայերն առաջին տեսանյութում և գնդակահարության զոհերը մյուսում, նույն մարդիկ են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է իր զինվորականների մասնակցությունը գնդակահարությանը և տեսանյութը սադրանք անվանել: Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Հետագայում այնտեղից հայտնել են, որ հետաքննությունն ավարտվել է, իսկ տեսանյութը կեղծ է: BBC-ն, սակայն, ուսումնասիրել և պարզել է, որ տեսագրություններն արվել են Հադրութ քաղաքում՝ այս պատերազմում թեժ մարտերի վայրում: Հնարավոր է՝ տեսանյութերն արվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում

Ադրբեջանը հայտարարել է Հադրութը գրավելու մասին հոկտեմբերի 9-ին, սակայն հետագայում թողարկված նյութերը վկայում են այն մասին, որ ադրբեջանական բանակը միայն որոշ բարձունքների վերահսկողությունն է վերցրել: Առաջին տեսանյութերը Հադրութի կենտրոնից ադրբեջանցիները հրապարակել են միայն հոկտեմբերի 15-ին: Երկու գերիների մասին տեսանյութերը սոցկայքերում են հայտնվել հոկտեմբերի 15-ին:

Առաջինը ձայնագրվել է քաղաքի հյուսիսում ճանապարհի մոտ թմբի վրա: Այնտեղ երևում են 4 շինություններ, որոնք հեշտությամբ կարելի է տեսնել արբանյակային նկարներում: Իսկ գնդակահարության տեսանյութը, ամենայն հավանականությամբ, արվել է զբոսայգում՝ Մկրտչյան փողոցի վրա քաղաքի հարավում:

Bellingcat պարբերականի հետաքննողներն առաջինն են հրապարակել տեսագրությունների վերլուծությունը և ենթադրել, որ դրանք իրական են: Երկու հայերի գերեվարման և սպանության վայրերը համընկնում են այն վայրերի հետ, որոնք պարզել է BBC-ն:

Bellingcat-ի լրագրողները գտել են նաև հաստատումն այն բանի, որ զինվորների սաղավարտները և հրացանները համապատասխանում են նրանց, որոնք ավելի վաղ օգտագործել են ադրբեջանցի զինվորականները:

Ադրբեջանցի օգտատերերը կասկածի տակ են առել տեսանյութերի իսկությունը՝ նշելով կադրերում արյան բացակայությունը: Սակայն BBC-ի կողմից հարցաքննված ռազմական փորձագետները վստահ են տեսագրությունների իսկության հարցում:

Ձայնագրությունը ցույց են տվել նաև բրիտանական ռազմական հետախուզության նախկի սպայի: Վերջինս համաձայնվել է մեկնաբանել ձայնագրությունը անանունության պայմանով՝ անվտանգության նկատառումներով:

«Դրանք իսկական փամփուշտներ են, և սա իրական սպանություն է: Սա գնդակահարության իրական պահ է, և ես չեմ տեսնում ոչ մի պատճառ այն բեմադրություն համարելու համար»,- ասել է փորձագետը:

BBC-ն հայցումներ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցով հանձնակատարի գրասենյակ, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային հանձնաժողով:

 

դիտվել է 2470 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն» Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում… խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելը դառնում է խիստ «վտանգավոր» ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է ուկրաինական 173 անօդաչու թռչող սարք Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն են 2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am