Բրյուսելը մտադիր է Լոնդոնի հետ Brexit-ի շուրջ բանակցություններն սկսել. Մեյ
Բրյուսելը ցանկանում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ պաշտոնական բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումից 11 օր հետո, որոնք նշանակված են հունիսի 8-ին: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Telegraph թերթին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ բանակցությունների սեղանի շուրջ Մեծ Բրիտանիայի տեղը կզբաղեցնի նա կամ Ջերեմի Քորբինը: «Ընդամենը 17 օր է մնում մինչեւ կարեւորագույն համընդհանուր ընտրությունները: Դրանց անցկացումից ընդամենը 11 օր անց (հունիսի 20-ին) Եվրամիությունը ցանկանում է, որ սկսվեն Brexit-ի շուրջ բանակցությունները»,-ասել է նա:
