Հորդանանը պատրաստ է աջակցել Գերմանիային
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, Հորդանան կատարած այցից հետո Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է ,որ Հորդանանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած օգնություն ու աջակցություն ցուցաբերել Գերմանիային, եթե վերջինս որոշում կայացնի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերել իր զինվորներին, վառելիքի վերալիցքավորման օդանավերն ու Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները: Նա այցելել է Հորդանանում գտնվող ռազմաբազա, որը դիտարկվում է որպես այլընտրանք Ինջիրլիքին: Նա հայտնել է, որ Հորդանանի իշխանությունները օգնելու պատրաստակամություն են ցուցաբերել՝ ասելով, որ պատրաստ են աջակցել գերմանացի զինվորներին Ինջիրլիքից Հորդանան տեղափոխելու հարցում: Ֆոն դեր Լեյենը հայտնել է նաև, որ գերմանական բանակի ռազմական փորձագետն ասել է, որ Հորդանանի ավիաբազան հարմար է գերմանացի զինվորների համար։
