Բինալի Յըլդըրըմը պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի
«Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության վարչակազմին հայտնում է,որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի: Բանակցություններ տեղի կունենան Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման թեման հայտնի չէ: Վերջին անգամ Թուրքիայի վարչապետը Վրաստան է այցելել այս տարվա մարտին: Վրաստանը եւ Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Վրաստանի վիճակագրության «Սաքստատ» ազգային ծառայության տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանի առեւտրական գործընկերների շարքում: 2017 թվականի առաջին եռամսյակում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 452 մլն դոլար:
