Միհրան Պողոսյանին անհապաղ պաշտոն տալ

Շմայսների, թոխմախների ու նմանակերպների բացը նոր խորհրդարանում գրեթե չի զգացվում, այնքան այդպիսի նորընտիրներ կան՝ ավելի ջահել, ավելի սիմպատիչնի, ավելի ցինիկ, բայց մի քիչ հարուստ բառապաշարով, ճաևտար լեզվով…Ահավասիկ Պանաման նվաճած օֆշորային գեներալը՝ Միհրան Պողոսյանը, նույն ինքը՝ Քեթրինի Միհրանը դարձել է ԱԺ-ի աստղը, նա իր բարբարոս մտքերով ու անբռնազբոս ինքնավստահությամբ լրացնում է բոլոր բացականերին՝ բռի ու անտակտ, հայհոյող ու վայրենի: Ներողություն Միհրան Պողոսյանը չի հայհոյում, բայց լավ կլիներ աներ դա՝ հազարավոր բառերի փոխարեն, որոնք քար են ծակում:Այն, որ ԴԱՀԿ նախկին ղեկավարի մոտ ամենալավը <<կրուտիտն>> է ստացվում, դրանում վաղուց համոզվել ենք բոլորս: Երբ ինչ-որ բանի հետ նա կապ է ունենում, հետո հանկարծ պարզվում է, որ ոչ մի կապ չունի: Այդպես շատ անգամ է պատահել: Դիցուք օֆշորային սկանդալն էր, երբ Քեթրինի Միհրանը նախ հատուցեց իր պաշտոնով, իսկ հետո մաքուր եկավ այդ կեղտոտ ջրից: Պողոսյանը այդ հաղթաթուղթը կիրառեց նաեւ դրանից հետո, երվ նորընտիր վարչապետ Կարեն Կարապետյանը բանանային արշավը նոր էր սանձազերծել ու խոստանում էր, թե ցանկացածը կարող է բանան ներկրել: Միհրան Պողոսյանը հենց այդ շրջանում համարձակվեց պնդել, թե բացարձակապես ոչ մի առնչություն չունի ցիտրուսային մրգեր Հայաստան ներկրող «Քեթրին» ընկերության հետ: Ու այս ամենից հետո օրենսդիր բարձր մարմնում հայտնվելով, Միհրան Պողոսյանը, բնականաբար, պետք է ավելին ոգեւորվեր, քանզի իշխանությունն ընդունում է իր անմեղությունը ու նրան դարձնում պառլամենտական երկրի որոշում կայացնող կարեւորագույն մարմնի անդամ: Ոգեւորվեր այն աստիճան, որ անցներ հարձակման իրեն փիս ներկայացրած լրագրողների դեմ: Միհրան Պողոսյանը՝ խորհրդարանում լրագրողներին մեղադրել է, որ վերջիններիս պատճառով մարդիկ արտագաղթում են Հայաստանից: «Ձեր մոտեցումները և ինտրիգային դաշտ ստեղծելը մեկ անձի ավելացնում է, որը մտածում է, որ պետք է թողել ու լքել Հայաստանը»: Սա ասում է մի մարդ, ով երեսուն տարեկանում հասցրել է դառնալ Հայաստանի դոլարային միլիոնատերերից մեկը, սա ասում է Հայաստանում բանանի ներկրման արքան, որի հետ խնդիր է ունենում ցանկացած մեկը, ում մտքով կանցնի բանան ներկրել: Սա ասում է մի մարդ, ով միլոնները է ի պահ տվել օֆշորային ընկերությունում, իսկ այդ միլիոնները բոլորիս է հայտնի, թե ինչպես են ձեռք բերվել: Օֆշորային գեներալը 40 տարեկան է, որից 15 տարին նա եղել է տարբեր պետական կառույցների աշխատակից և պաշտոնյա, հասկանալի է, որ պետական ծառայողի ստացած աշխատավարձով նա չէր կարող միլոններ կուտակել, օրինակ 2016-ի հայտարարագրում նա 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար և 12 հազար եվրո դրամական միջոցներ ուներ: ԴԱՀԿ պետի պաշտոնում նրա մեկ տարվա աշխատավարձը կազմել է 4 միլիոն 150 հազար դրամ: Իսկ մնացած եկամուտները նա հայտարարագրել է որպես վարձակալությունից ստացված եկամուտ:Իհարկե, սա նրա ունեցվածքի չնչին մասնաբաժինն է եւ պարզ է, որ նա այդ ամենին հասել է Սերժ Սարգսյանի բարձր հովանավորչությամբ եւ պաշտոնական դիրքի չարաշահումով:Հազարավոր մարդիկ տեսնում են այս ամենը, հասկանում, որ արդարություն չկա և արտագաղթում են: Եվ, ուրեմն, ո՞վ է մեղավոր արտագաղթի համար լրագրողները, թե Միհրանները: Այնպես որ իշխանությունները լավ կանեն Միհրան Պողոսյանին մի պաշտոն տան, փակեն մի աշխատասենյակում, հետ քաշեն մարդամեջից, քանի որ ամեն առիթով նա կարող է այսպիսի հայտարարություններ շաղ տալ: Ի տարբերություն Միհրան Պողոսյանի մեկ ուրիշ ծայրահեղություն է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով փորձանք է ման գալիս, որ իրեն գցի մեջը: Երկար դեգերումներից հետո գործազուրկի կարգավիճակից ազատված Սարգսյանը այնքան է ոգեւորվել, որ ստանձնեց իր հաջորդի՝ Վովա Գասպարյանի պաշտպանության գործը, խոսելով Զարուհի Փոստանջյանի ու նրա դստեր նկատմամբ կիրառված բռնության դեպքի վերաբերյալ մասին նա ասում է.«Ես այդ երևույթի մեջ ավելի շատ սադրանք եմ տեսնում: Բնականաբար, տեսարանն այնպիսին էր, որ բռնություն, չգիտեմ ինչ, բան, բայց այդպես մի նայեք: Եթե կինը 10-20 անգամ դիմելուց հետո որևիցե կերպ չի արձագանքում և անպայման պահանջում է այն, ինչն օրենքով սահմանաված կարգով պահանջելու իրավունք չունի… Դա իրավապահ մարմինների գործառույթում է մարդու բնակարան, օֆիս, ինչու չէ` ընտրական շտաբ մտնել և խուզարկության տիպի մի բան կատարել»: Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am