Թրամփն Իսրայելում է
Իսրայելի Դավիթ բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորել են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ տիկնոջ՝ Սառայի հետ, Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը, Իսրայելի կառավարության նախարարները՝ ամբողջ կազմով, հոգեւորականության ներկայացուցիներ: Իսրայելական հեռուստատեսության բոլոր կենտրոնական ալիքները ուղիղ եթերում ցուցադրել են այդ արարողությունը,որի ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ Իսրայել իր այցը երկու երկրների անխախտ բարեկամության հաստատումն է: «Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել ձեզ հետ, որպես նախագահ իմ առաջին այցը ԱՄՆ-ի եւ Իսրայել Պետության անխախտ միության հաստատումն է:Իսրայելը կառուցել է մեծագույն քաղաքակրթություններից մեկը»,-ասել է Թրամփը՝ դիմելով Ռիվլինին եւ Նաթանյահուին: Նա նաեւ Մերձավոր Արեւելք իր այցը որակել է «այս տարածաշրջան անվտանգություն եւ կայունություն բերելու, ահաբեկիչների գրոհները դիմագրավելու եւ ապագա խաղաղության ու բարգավաճման համար պայմաններ ստեղծելու հազվադեպ հնարավորություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը։
