Դուտերտեն պատրաստ է մարդկանց սպանել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ պատրաստ է մարդկանց սպանել, եթե դա կօգնի կանխել երկրի անկումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Եթե ես ռազմական դրություն սահմանեմ, բոլոր հարցերը կլուծվեն։ Ես մինչեւ վերջ կգնամ։ Եւ եթե նույնիսկ այս պատըերազմը մի քանի տարի տեւի, ես կանգ չեմ առնի։ Մի չարաշահեք իմ համբերությունը։ Ինչպես ասում են՝ մի գայթակղեք աստվածներին։ Ես թույլ չե տա, որ իմ երկիրն անկում ապրի»,-Մոսկվա այցի նախաշեմին ռուսական լրատվամիջոցներին ասել է Դուտերտեն։
