Թուրքիան ե՞րբ դուրս կշպրտվի Հարավային Կովկասից

«Փաստ» թերթը գրում է. «Թուրքիայի տարածաշրջանային եւ գլոբալ հավակնությունների մասին տարբեր վերլուծություններ են արվում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մեկ խնդիր է այդ հավակնությունների առկայությունը տեսական մակարդակում, մեկ այլ հարց է այդ հավակնությունների քայլերի ձեռնարկումը։ Գործնական հարթության վրա Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը փորձում է թուրքական ազդեցությունը տարածել բոլոր ուղղություններով, որի արդյունքում լարվել են Թուրքիայի հարաբերությունները գրեթե բոլոր հարեւան երկրների հետ։ Եվ այստեղ պետք է նկատի ունենանք, որ թուրքական ազդեցությունը չի կարող ընդլայնվել ինքնաբերաբար, այն կարող է տեղի ունենալ միայն այլ երկրների շահերի հաշվին։

Իսկ կոնկրետ Հարավային Կովկասի ուղղությամբ Թուրքիայի ակտիվացումը ուղղված է Ռուսաստանի շահերի դեմ։ Եվ պատահական չէ, որ այս համատեքստում Թուրքիան շահարկում է թյուրքախոս ժողովուրդների հարցը։ Մասնավորապես, օգտագործելով Ադրբեջանի հետ իր էթնոքաղաքական կապը՝ Թուրքիան փորձում է Արցախյան հակամարտության վրա լծակներ բանեցնել ու նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը։ Եվ այս նպատակին հասնելու ճանապարհին թուրքական կողմը փորձում է դիմել իր ավանդական գործելակերպին՝ նախ եւ առաջ ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։

Քանի որ տարածաշրջանային հիմնական խաղացողները թույլ չեն տալիս Թուրքիային մշտական ռազմաբազա ունենալ Ադրբեջանում, ապա Թուրքիան փորձում է իր ներկայությունը հակամարտության գոտում հաստատել Սիրիայից եւ Լիբիայից բերված ահաբեկիչների միջոցով։ Իսկ զինյալ ահաբեկիչների ներգրավվածությունը հակամարտության գոտում ողջ տարածաշրջանի համար անկայունության հիմքեր ստեղծելու պայմաններ է ապահովում, ինչը հատկապես վտանգավոր է Ռուսաստանի համար, քանի որ այդ զինյալները կարող են հակամարտության գոտուց ուղղակի տեղափոխվել Հյուսիսային Կովկաս եւ ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Եվ այս տրամաբանությամբ է պայմանավորված, որ ռուսական կողմից պաշտոնական մակարդակով անընդհատ մտահոգություններ են հնչում հակամարտության գոտում Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղակայման հարցի շուրջ։

Նույնիսկ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանների Արցախյան հակամարտության մեջ ներգրավվելու կապակցությամբ։ Սակայն Ռուսաստանի կողմից հնչող այս մտահոգությունները անտեսվում են թուրքադրբեջանական տանդեմի կողմից։ Տարբեր միջազգային լրատվականներում շարունակվում են հրապարակվել տեղեկություններ, թե Թուրքիան գրոհայինների նոր խմբեր է գործուղում Ադրբեջան։ Այս դեպքում Ռուսաստանին այլընտրանք չի մնում, քան ավիահարվածների թիրախ դարձնել Սիրիայում ահաբեկիչների վարժեցման որջերը, սակայն հակաահաբեկչական գործողությունները չեն կարող ավարտվել միայն այս օպերացիայի շրջանակում, քանի որ ահաբեկչական վտանգը ընդհուպ մոտեցել է Ռուսաստանի սահմաններին։

Եվ այս համատեքստում հետաքրքրական է, որ ռուսական ՏԱՍՍ լրատվականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի իշխանությունների մակարդակով քննարկվում է հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցը, քանի որ դրա համար օրինական հիմքեր կան։ Իսկ Թուրքիան, զգալով, որ գրոհայինների միջոցով իր աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու ջանքերն ուղղակի կարող են ջուրն ընկնել, փորձում է խաղարկել այս անգամ Ղրիմի հարցը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան Ղրիմը չի ճանաչում որպես Ռուսաստանի տարածք եւ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Մեծ հաշվով, Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի էլ հետաքրքրում։ Սրանով թուրքական կողմը փորձում է հարվածել Ռուսաստանի դիրքերին՝ օգտագործելով նաեւ Ղրիմի թաթարների գործոնը։ Ուստի պետք է սպասել, որ շուտով Ռուսաստանի գործողությունների արդյունքում Թուրքիան ոչ միայն դուրս է շպրտվելու Հարավային Կովկասից, այլեւս զսպելու է իր հավակնությունները Ղրիմի ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 639 անգամ
Լրահոս
Ես միջնորդելու եմ, որ Նիկոլն Աշոտիկին հանձնի Բաքվին․ Կարապետ Պողոսյան (video) Ո՞վ է Քյոխի դեմ կեղծ լուրեր տարածողը․ Արշակ Զաքարյան (video) Դատարան է ներկայացվել Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Գործադիրը սահմանեց 2026-ին Սևանա լճում ձկան որսի չափաքանակները Լավրովի կոշտ գնահատականները․ Մոսկվայի համար տարօրինակ է լսել ինչ որ սպառնալիքների մասին (video) Սա «խաղաղության» գործընթացի՝ անզեն աչքով տեսանելի ողբերգությունների շարքն է. Վահե Սարգսյան ԱԺ հանձնաժողովը մերժեց ընդդիմության նախագիծը Ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում քաղաքացուն խոշտանգելու համար Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Վրաստանի քաղաքացին բեռնատարով կողաշրջվել է Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Ակնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են. Թանդիլյան Այժմ հարցը մեկն է՝ ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք․ Բեգլարյան «Հանձնվել չկա»․ Տիգրան Աբրահամյանը արխիվային լուսանկար է հրապարակել Նիկոլը մեզ նոր աղետ ու ցավ է բերում. ուշադիր լսեք՝ բանակում ինչ են արել. Անաստաս Իսրայելյան (video) Դասական առանց իզմերի նիկոլիզմ… Շարմազանով Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկը նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ․ Դանիելյան Հայաստանից կառավարվող խումբը 11 երկրի քաղաքացիներից մի քանի հարյուր միլիոն դրամ է հափշտակել․ «Հետք» Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. գյուղացիները փակել են գլխավոր ճանապարհը Ավելի լավ է 50 դրամ ավել տամ, բայց էդ զիբիլը չօգտագործեմ․ քաղաքացին՝ ադրբեջանական բենզինի մասին (video) Ինչ է ասել Խաչատուր Սուքիասյանը «Ռոսիա» մոլի աշխատակիցներին Հայաստանում դա անելը շատ վտանգավոր է, կարող ես դառնալ կալանավոր․ Հենրիխ Դանիելյան (video) Հայաստանում է ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները «Բարոյական բանկրոտ եք», չունեք ամոթ, կույր եք ու համր․ Արմեն Աշոտյանի կոշտ խոսքն՝ ԱԺ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am