Թրամփն այցելել է Իսրայել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որպես նախագահ, առաջին այցով մայիսի 22-ին ժամանել է Իսրայել: Դավիթ բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում Թրամփի ինքնաթիռը դիմավորել են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ տիկնոջ՝ Սառայի հետ, Կնեսետի (երկրի խորհրդարանի) խոսնակ Յուլի Էդելշտեյնը, Իսրայելի կառավարության նախարարները՝ ամբողջ կազմով, հոգեւորականության ներկայացուցիներ: Թրամփի դիմավորման արարողությունն ուղիղ եթերում հեռարձակել են իսրայելական հեռուստատեսության բոլոր կենտրոնական ալիքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
