Փոխզիջում՝ այո, զիջում՝ ոչ.Արման Նավասարդյան
«ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթում նոր էլեմենտներ կային, որը չի կարող մեր ուշադրությունից վրիպել: Խոսվեց ստատուս քվոյի մասին: Ասվեց, որ կարող է այն փոխվել , առաջընթաց լինի Արցախի հիմնահարցի կարգավորման մեջ. Փոխզիջում՝ այո, զիջում՝ ոչ: Սա Մամեդյարովի պատասխանն էր` խաղաղություն տարածքների դիմաց, ինչը բլեֆ է»,-անդրադառնալով ՀՀ նախագահի ՝ԱԺ-ում ունեցած ելույթին,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Անդրադառնալով նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին,ասաց. «ԱՄՆ-ն բոլորովին նոր ծրագրերով է մտնում Մերձավոր Արևելք: ԱՄՆ-ն վերականգնում է կորցրածը, որն ունեցավ վերջին տարիներին: Սաուդյան Արաբիան դառնում է ԱՄՆ-ի տեղապահը տարածաշրջանում՝ երկրորդ պլան մղելով Թուրքիային: Սա կարող է բերել սունիզմի և շիիզմի բախմանը, այն իր սուր ծայրով կարող է մղվել Իրան և Սիրիա: Քանի որ նշված երկրները հանդիսանում են Ռուսաստանի դաշնակիցները, ապա կարող ենք եզրակացնել, որ Պուտինի եւ Թրամփի առաջիկա հանդիպումը բարենպաստ չի կարող լինել: Նրանք կարող են բարիկադների հակառակ կողմերում հայտնվել»:
