Մարզպետը կադրային ջարդ է սկսել. մարդու իրավունքները՝ ճահճի մեջ

Մարդու իրավունքների և հատկապես աշխատանքային իրավունքների խախտման ու անպաշտպանության վերաբերյալ այսօր նամակով դիմեցի ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին: Բովանդակությունը կարդացեք ստորև. «Որպես Երևանի ավագանու անդամ՝ այս թեմայով երկրորդ նամակն եմ գրում Ձեզ,  ու Կառավարությունը մեր հասարակությանը  հուզող  այս կարևոր խնդրին որևէ կերպ պարտավոր է   արձագանքել  և  լուծում տալ: Որքան էլ ԱԺ-ում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը փակելով  ուզում եք փաստել, որ մեր երկրում  ՄԱՐԴՆ  ու ԻՐ  սահմանադրական իրավունքները  պաշտպանելու  միջոց ու ժամանակ չունեք, այնուամենայնիվ,  ուզեք, թե չուզեք, պարտավոր եք, լսո՞ւմ եք  պարտավոր եք պաշտպանել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքները: ԱԺ-ն ապացուցեց, որ  մեր երկրում մարդու իրավունքները թաղված են իր ոտքերի տակ՝ ճահճի մեջ ու Հայաստանի Հանրապետության թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների աշխատակիցների  իրավունքները  պաշտպանող կառույց   մեզանում չի մնացել,  չեն գործում արհմիությունները, այսինքն՝ չի  գործում ՀՀ  սահմանադրությունը, որտեղ գրված է. Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների  դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։ Սա   ուղղակի բուտաֆորիա է, որովհետև  այս պահին, երբ  աջ ու ձախ շարունակվում են ոտնահարվել քաղաքացիների աշխատանքային իրավունքները, Հայաստանում չկա պետական մի մարմին,  որը ձեռնարկի Սահմանադրությամբ ամրագրված՝ պետական այլ մարմինների առջեւ քաղաքացու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներն ու  պաշտպանի Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող՝ քաղաքացու աշխատանքային  իրավունքները:  Չէ՞ որ  ունեցել ենք  այդ նպատակի համար ստեղծված պետական մարմինը, որը բոլոր նախորդ 3  վարչապետերի աչքի փուշն էր երևի, որովհետև նրանցից յուրաքանչյուրն  այս մարմինը վերացնելու համար ամեն ինչ արեց: 2013-ին Սոցապի  կազմում  գործող աշխատանքային  իրավունքի պաշտպանության  տեսչությունը  միավորեցին պետական հիգիենիկ համաճարակային տեսչության հետ՝ դարձավ առողջապահական պետական տեսչություն: Այնտեղ էլ  2015-ին աշխատանքային իրավունքների պաշտպանության  մասով դադարեցվեց՝ մնաց աշխատողների առողջության պաշտպանություն, որը  կառավարության վերջին նիստերից մեկով  լուծարեցիք։ Ո՞ւր  դիմի  մեր այն քաղաքացին, ում աշխատանքային  իրավունքները գործատուների կողմից աջ ու ձախ ոտնահարվում են:  Նման   օրինակները ամենուրեք են, Արարատի մարզում գործող  մարզպետը  կադրային ջարդ է սկսել, Գեղարքունիքի Վաղաշեն գյուղի դպրոցի  գործող  տղամարդ, պատմաբան կարգին  տնօրենին լաբորանտն է  փոխարինել, Երևանի թ.79 մանկապարտեզի 25-ամյա նորանշանակ տնօրենը   ԱՕ-ի  կոպիտ խախտումներով, առանց դատ ու դատաստանից վախենալու  սկսել է ազատել  աշխատողներին: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել,  ու  համոզված ենք, որ  այս անօրեններն, ի դեմս տարբեր մակարդակի պաշտոնյաների, ունեն «զորավոր» հովանավորներ: Պարոն Կարապետյան, այս հրատապ խնդիրը պահանջում է լուծում, որի մասին խնդրում եմ հայտնել գրավոր: Չե՛ք  կարող  արհամարհել ՀՀ  քաղաքացուն  ու չպատասխանել»:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու անդամ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am