Ովքե՞ր կփոխարինեն մանդատներից հրաժարվածներին. առաջինը Ծառուկյանի օգնականն է
Ուրբաթ օրը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ էին գրել «Ծառուկյան» խմբակցությունից միանգամից երեք պատգամավոր՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյան եւ Արտյոմ Ծառուկյանը:Այս մասին հայտնում է armtimes.com-ը : Եթե սահմանված կարգով այս անձինք մեկ շաբաթվա ընթացքում ետ չվերցնեն իրենց դիմումները, ապա հրաժարականը կհամարվի ընդունված, որից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատներ կտրամադրի այն անձանց, որոնք նշված պատգամավորներից հետո ամենաշատ ձայնն են ստացել իրենց ընտրատարածքներում: Խաչիկ Մանուկյանից հետո թիվ 7 ընտրատարածքում առավելագույն ձայն ստացած հաջորդ թեկնածուն Նորա Առուստամյանն է, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է, «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը: Հարություն Ղարագյոզյանին թիվ 3 ընտրատարածքից կփոխարինի Հակոբ Նազարյանը, որը ԲՀԿ անդամ է 2006 թվականից, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի տարածքային կազմակերպության ղեկավարն է: Թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանին կփոխարինի Գեւորգ Պետրոսյանը, եթե նրա նկատմամբ ճնշումներ չբանեցվեն: Գեւորգ Պետրոսյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերից նախկին նախարարն է, որը կապ ունի նաեւ «Միասնություն» շարժման հետ, իսկ շարժման առաջնորդ Արման Վարդանյանի եւ Գագիկ Ծառուկյան փոխհարաբերություններն ինչպես հայտնի այնքան էլ սահուն չի: Նշենք, որ թիվ 3 ընտրատարածքում Հարություն Ղարագյոզյանից հետո համեմատաբար ավելի շատ ձայն ստացել էր Կարեն Առաքելյանը, սակայն վերջինս ԿԸՀ ինքնաբացարկի դիմում գրած 23 թեկնածուներից մեկն է, որն այդպես էլ իր դիմումը ետ չի վերցրել: Նմանատիպ իրավիճակ է նաեւ թիվ ընտրատարածքում, որտեղ Գեւորգ Պետրոսյանից ավելի շատ ձայն ստացած թեկնածուներ կային, սակայն նրանք նույնպես ինքնաբացարկի դիմումներ էին գրել:
