15 հազար ձեռնարկություն Հալեպում աշխատանքը վերսկսել է
РИА Новости-ն փոխանցում է ,որ նախքան մարտական գործողությունների սկսվելը Հալեպում գործող փոքր բիզնեսի 60 հազար ձեռնարկություններից ավելի քան 15 հազարը վերսկսել է աշխատանքը, ինչի մասին լրագրողներին հայտնել է նահանգի արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ֆարես ալ Շհաբին: «Իշխանությունները ջանում են կամ սուբսիդավորել փոքր բիզնեսը, կամ անտոկոս վարկել տալ ձեռնարկատերերին: Արդյունքում ներկայում նահանգում աշխատում է արդեն 15 հազար փոքր ձեռնարկություն:Գործարարներին արված զիջողություններից մեկը դարձել է հարկային արձակուրդը այնքան ժամանակով, որքան ժամանակ նրանց ձեռնարկությունները պարապուրդի Էին մատնված զինյալների կողմից իրենց ձեռնարկությունների զավթման ընթացքում», - ասել է Ալ Շհաբին: Մասնավոր ձեռնարկությունների վերածնունդը, որոնց բաժինը Սիրիայում ավանդաբար գերազանցում Է 90 տոկոսը, տեղական իշխանությունների հիմնական տնտեսական խնդիրն է: Դրա համար նրանք ստեղծում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ օպերատիվորեն անցկացնում են Էներգամատակարաման գծեր, վառելիք են տրամադրում գեներատորների համար, որտեղ Էլեկտրահաղորդման գծերը դեռեւս բացակայում են:
