Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է (տեսանյութ)
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրնայսօր նշում է ծննդյան 91-րդ տարեդարձը: Նրա պրոֆեսիոնալ գործունեությունը փոքր-ինչ երիտասարդ է. Ազնավուրի առաջին բեմելը 82 տարի առաջ էր, նա 9 տարեկան էր, երբ առաջին անգամ բեմ բարձրացավ: Իր ողջ կյանքի ընթացքում շանսոնիեն կատարել է ավելի քան 1000 երգ եւ նկարահանվել շուրջ 60 ֆիլմերում: Նույնիսկ այսօր, երբ ողջ Ֆրանսիան նշում է նրա ծննդյան օրը, Շառլ Ազնավուրը շարունակում է զարմացնել իր ստեղծագործական ուժով: Նա ծնվել է 1924 թ-ի մայիսի 22-ին Փարիզում: Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:
