«Ճշմարտությունը ասելու ժամանակը. ովքեր և ինչպես ստեղծեցին Հայոց բանակը». Գրիշա Սարգսյան

2017 թվականին մենք տոնեցինք Հայոց հզոր, անպարտելի, ռազմաճակատում մկրտություն ստացած բանակի ստեղծման 25-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության և անձամբ իմ անունից ես առիթ ունեցել եմ շնորհավորելու Հայոց հաղթանակած բանակին և նրա ակունքներում կանգնած իմ բոլոր զինակիցներին: Իսկ ովքեր և ինչպես ստեղծեցին Հայոց բանակը: Միանգամից ասեմ, որ ես գլուխ եմ խոնարհում Եռաբլուր սրբատեղիի շիրիմների առաջ: Ուզում եմ նաև ասել, որ մինչ օրս բանակի մասին պատմություններ են գրվում, հաղթանակի մասին լեգենդներ են հյուսվում, բայց այդպես էլ այդ ամենը բուն իրականությունը չեն արտացոլում: Ոմանք շեղվելով իրականությունից և իրենց վերագրելով ուրիշի սխրանքները` դարձել են գեներալներ ու խաչակիրներ… Կասեմ ընդամենը մեկ բան` եթե այդ օրհասական ժամանակներում չլիներ միլիցիան (ոստիկանությունը) և նրա ձևավորած ջոկատները, ապա մեր բանակաշինությունը այդպես արագ չէր կայանա և առնվազն մի քանի տարով կհետաձգվեր մեր ժողովրդի համար այնքան բաղձալի ու անհրաժեշտ բանակի կայացումը: Ես ուղղակի ցավում եմ, որ ՆԳՆ-ն` այժմյան ոստիկանությունը, որի հենքի և ստորաբաժանումների վրա ձևավորվեց ու ստեղծվեց Հայոց բանակը, ներկայումս անտարբեր է իր պահվածքով, որը հիասթափեցնում և հուսալքում է այն համակարգին, որը հաղթեց «Կոլցո» օպերացիան ռազմաճակատում` կերտելով բազմաթիվ հաղթանակներ, ունենալով 230 զոհ, 113 գերավարված և 158 վիրավոր: Այժմ, բացելով որոշ փակագծեր, ներկայացնեմ իրական պատմությունը: 1988 թվականին, երբ սկսվեց անկախության համար մղվող ազգային ազատագրական պայքարը, համայն հայությունը մասնակից եղավ այդ մեծ պայքարին: 1989 թ.-ին, երբ վտանգի մեջ էր Արցախն ու ամեն կողմից խախտվում էր ՀՀ պետական սահմանը, այդ ժամանակ էլ ձևավորվեցին կամավորական ջոկատներ: Դեռ գոյություն ուներ Խորհրդային Միություն և ամեն ինչը կառավարվում էր Մոսկվայից: Կոմունիստական հասարակարգը փլուզվել էր և անիշխանություն էր տիրում: Այդ ժամանակ Հայաստանն իրավունք չուներ ունենալ սեփական բանակ: ՀՀ-ում կաթվածահար վիճակում էին հայտնվել պետական կառույցների մեծ մասը, իրականում դադարել էր դրանց գործունեությունը: Հայաստանը հայտնվեց չհայտարարված պատերազմի մեջ Ադրբեջանի հետ: Այդ ժամանակ պետք էր մեկ ուժ, որն ի վիճակի կլիներ դիմակայել արտաքին և ներքին թշնամիներին: 1990 թ. այդ ուժը հանդիսացավ ՀՀ ՆԳՆ-ն, որի կազմում, կառավարության թիվ 380 որոշմամբ ստեղծվեցին ՄՀՆՋ-ը (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ) և ՄՕՀՋ-ը (միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատ): ՆԳՆ-ին առնթեր` կառավարության թիվ 420 որոշմամբ, 1990 թ.-ին Չարբախի հավաքակայանում ստեղծվեց հատուկ գունդ, իսկ կառավարության 427 որոշմամբ` Երևանի մայրաքաղաքային գնդի վրա ձևավորվեց ՆԳՆ ՊՊԾ գունդ` իր սահմանամերձ 28 վաշտերով: Այդ 28 վաշտերը համալրեցին տեղի կամավորական ջոկատները: Այդ ժամանակ Հայաստանում ստեղծվեց «Պաշտպանության կոմիտե», որը պետք էր ՆԳՆ-ի հետ համակարգեր բոլոր մարտական գործողությունները ռազմաճակատում: 1991թ. Մոսկվայի հանձնարարությամբ` անօրինական զինված խմբավորումներին վնասազերծելու և զինաթափելու համար, Խորհրդային ներքին զորքերի և Ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ համատեղ անցկացվեց «Կոլցո» օպերացիան, որը գլխավորում էր ԽՍՀՄ ներքին զորքերի հրամանատար, գեներալ Շատալինը: Հայաստանին սպառնացող մեծ վտանգը տեսնելով` Պաշտպանության կոմիտեն ներքին հրաման արձակեց` բոլոր կամավորական ջոկատներին ռազմաճակատից հետ քաշվել: Մարտիկները պետք է սափրվեին և պատսպարվեին գյուղերում ու քաղաքներում, իսկ սահմանամերձ գոտում` Նոյեմբերյանից մինչև Մեղրի, պետք է մնային միայն միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները: Հայաստանի ՆԳՆ-ն հերոսաբար դուրս եկավ «Կոլցո» օպերացիայից` ունենալով կորուստներ: 1991թ. սեպտեմբերի 21-ին կոմունիստական շղթաներից պոկվեց մի օղակ, որն էլ դարձավ անկախ Հայաստանի Հանրապետություն: Լինելով անկախ պետություն` 1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի ՆԳՆ-ի ՄՀՆՋ-ի, ՄՕՀՋ-ի, Հատուկ Գնդի և ՊՊԾ գնդի 28 վաշտերի հենքի վրա ձևավորվեց Հայոց բանակը, հետագայում այս վաշտերը դարձան գնդեր և այլ ստորաբաժանումներ: Այդ ժամանակ նորաստեղծ, անկախ պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայրենասիրական կոչով դիմեց խորհրդային բանակում ծառայող հայ սպաներին և գեներալներին, որպեսզի գան և համալրեն հայոց նորաստեղծ բանակի շարքերը: Այդպես էլ եղավ: Նրանք եկան և իրենց ռազմական փորձով ու գիտելիքներով կարողացանք կերտել փառահեղ հաղթանակ: Ահա համառոտակի այսպիսին է մեր հայոց բանակի ստեղծման իրական պատմությունը: Փառք ու պատիվ հայոց բանակին և հայ ազգին: Գրիշա Սարգսյան ՄՀՆՋի վետերանների միության նախագահ, գնդապետ

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am