Դժբախտ նախագահը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է, որ երջանիկ չէ պետության ղեկավարի պաշտոնում: Նա այս մասին ասել է Ռուսաստան իր այցից առաջ ռուս լրագրողների հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ոմանք ասում են, որ ռազմական դրության նախատեսվող օրենքն անհրաժեշտ է իմ իշխանության ամրապնդման համար: Բայց ես արդեն 72 տարեկան եմ: Եթե ինձ հարցնեք՝ երջանիկ եմ նախագահ լինելու համար, ապա կասեմ՝ ոչ: «Բայց ես չեմ կարող ետ դառնալ, պետք է այս աշխատանքը կատարեմ»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ, իր պարտականությունը պետությանը ծառայելն է», իսկ Ֆիլիպինները «պետք է դառնա կյանքի համար խաղաղ եւ հարմարավետ վայր»:
