928 մլն դրամ`սահմանամերձ համայնքներին
Սահմանամերձ համայնքներին աջակցելու նպատակով 2015թ-ին ՀՀ կառավարությունը հատկացրել էր 928 մլն 871 հազ. դրամ: Առաջիկա կառավարության նիստին կներկայացվի նախագիծ՝ գումարի ծախսման նպատակի վերաբերյալ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է պետական աջակցությունը ցուցաբերել բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Վերոնշյալ գումարը տրամադրվելու է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 33 սահմանամերձ համայնքներին:
