Արգելվել է թուրքական նռան ներմուծումը Ռուսաստան
Տուապսեի ծովային նավահանգստում Թուրքիայից ժամանած երկու խմբաքանակ նռան ստուգման ժամանակ Россельхознадзор-ի հարավային միջտարածաշրջանային տնօրինության մասնագետները դրանցում կարանտինի կենդանի օբյեկտ են գտել՝ Միջերկրածովյան մրգերի ճանճ (Ceratitis capitata (Wied.))։
Նռան երկու խմբաքանակի ընդհանուր քաշը 21.808 տոննա է, հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը:
Նռան խմբաքանակի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելվել է:
