Թուրքիան Ուկրաինայի հետ պաշտոնապես առանց վիզայի ռեժիմ է սահմանել
Թուրքիան Ուկրաինայի հետ պաշտոնապես առանց վիզայի ռեժիմ է սահմանել ID քարտ ունեցողների համար, հայտնում է Թուրքիայի կառավարական Resmi պարբերականը: Նոր կանոնների համաձայն՝ Ուկրաինայի եւ Թուրքիայի քաղաքացիները, որոնք օգտագործում են անձնագրերին փոխարինող ID քարտեր, կարող են ուկրաինա-թուրքական սահմանը հատել առանց վիզայի եւ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում երկրում մնալ 90 օր: Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայության նախագահ Մաքսիմ Սոկոլյուկը հայտնել է, որ հիմա ուկրաինացիները կարող են Թուրքիա մեկնել առանց արտասահմանյան անձնագրի:
