Ճապոնիայում անհրաժեշտ են համարում Ռուսաստանի և Չինաստանի հետ միավորվելը Հյուսիսային Կորեայի հարցում
Ճապոնիան անհրաժեշտ է համարում Հյուսիսային Կորեայի հարցում միավորվել ոչ միայն Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի, այլև Ռուսաստանի և Չինաստանի հետ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:«Չնայած համաշխարհային հանրության զգուշացումներին՝ մեկ շաբաթում երկրորդ անգամ Հյուսիսային Կորեան նորից բալիստիկ հրթիռ է արձակել: Դա մարտահրավեր է աշխարհին, որը խաթարում է խաղաղ լուծման համար (Կորեական թերակղզու խնդիրների) համաշխարհային հանրության ջանքերը: Բնական է համագործակցությունը Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետ, բայց կարևոր է նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ փոխգործակցել»,- ասել է Սինձո Աբեն:
