Ոսկերչական դիվանագիտություն է պետք. Վ. Բոստանջյան
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տնտեսագետ Վարդան Բոստանջյանն, անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին, կարծիք հայտնեց, որ մեր երկիրը պետք է հնարավորինս նուրբ քաղաքականություն իրականացնի Իրանի հետ: «Ոսկերչական դիվանագիտություն պետք է դրսևորենք, որպեսզի համաշխարհային հանրության մեջ դառնանք Իրանի հետ գործընկեր: Այս երկիրը Հայաստանի նկատմամաբ երբևէ վատ վերաբերմունք չի ունեցել: Իրանը կարող է գրեթե բոլոր ոլորտներում ընդգծված ու մեզ համար նպաստավոր կապեր ստեղծել, բայց պետք է նկատի ունենանք, որ Իրանը հո չի՞ ասելու Հայաստան, խնդում եմ, արի համագործակցենք, մենք էլ պետք է տեղից շարժվենք»,- ասաց Բոստանջյանը` հավելելով, որ Իրանի հետ համագործակցության լավագույն հարթակներ կարող են լինել գազի, էլեկտարէներգիայի, երկաթգծի ոլորտները:
