«Ձեզ կոռեկտ պահեք». Փոստանջյանը` Մուկուչյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ մայիսի 21-ին, քննվում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմում- բողոքը: Նիստի մեկնարկին Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դիմումը ներկայացվել է կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանի կողմից: Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ու նրա համախոհները հայտարարեցին, որ Գաբրիելյանը պատշաճ ծանուցված չի եղել այսօրվա նիստի վերաբերյալ, հետեւաբար նա չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ Գյումրիում է այս պահին: Նշենք, որ Տիգրան Մուկուչյանի դիտարկումը, թե նիստին պետք է մասնակցի դիմումը ներկայացրած Արմեն Գաբրիելյանը, դժգոհություն առաջացրեց: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ եթե իրենց թույլ չտրվի մասնակցել այս նիստին, դա կդիտվի որպես իրավունքի խախտում եւ իրենք դա կվիճարկեն դատարանում: ԿԸՀ նախագահը կրկին հիշեցրեց, որ դիմում-բողոք ներկայացվել է լիազոր ներկայացուցիչ Գաբրիելյանի կողմից, որևէ այլ դիմում չի ներկայացվել, հետեւաբար նշված հարցի քննության ժամանակ այդ դիմումն է քննարկվելու, իսկ դիմումատուն էլ պատշաճ կարգով տեղյակ է եղել այդ մասին: Մուկուչյանի խոսքով, իրենք ապացույցներ ունեն, որ հեռախոսազանգով տեղեկացվել են նիստի օրվա եւ ժամի մասին եւ Փոստանջյանը, և Գաբրիելյանը: Այս հայտարարությունից հետո Փոստանջյանը կանգնեց եւ սկսեց տեղից խոսել: «Հասկացանք, նստեք, նստեք, նստեք»,- Փոստանջյանին դիմեց Տիգրան Մուկուչյանը: Կուսակցության առաջնորդը, սակայն, շարունակում էր խոսել: «Ձեզ կոռեկտ պահեք»,- ԿԸՀ նախագահին դիմեց Փոստանջյանը, ինչին ի պատասխան Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Երևում է, թե ով է իրեն կոռեկտ պահում, նստեք»: Մանրամասները` այստեղ.

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am