Ծանր գինը. 5 շրջանների վերադարձ՝ 2 տարի և հիմա սա է բանակցվում, ընդ որում՝ խաղաղության դիմաց

Հինգ շրջաններից զորքերի դուրսբերում, անվտանգության երաշխիքներ, խաղաղապահներ, կարգավիճակի որոշում, ահա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հարցազրույցի, կարելի է ասել, հիմնական մեխը:շ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հնարավոր է ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում և պատմել է, թե ինչպես է դա տեսնում: ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին հայտարարել է «Սպուտնիկ», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։

Լավրովի խոսքով՝ առաջարկները, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին։ Դա Ղարաբաղի շուրջ հինգ շրջաններից հայկական զորքերի փուլ առ փուլ դուրս բերումն է Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ և Հայաստանի ու Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը։ Հետագայում ևս երկու շրջանների ազատում և Ղարաբաղի կարգավիճակի որոշում: ️Լեռնային Ղարաբաղի խաղաղությունն այս ամբողջ ընթացքում կպահպանվի նաև խաղաղապահների օգնությամբ ։ «Այժմ այս տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել այդ գործընթացները՝ տեղում անվտանգության հարցերի լուծմանը զուգահեռ»,- ասել է Լավրովը։

Մի պահ կարող է թվալ, թե Լավրովը պատերազմական իրավիճակում նորություն է ասում: Բայց՝ ամենևին: Դեռ ամիսներ առաջ Լավրովը հայտարարեց, որ կարգավորման սեղանին է փուլ առ փուլ տարբերակ, ինչը նշանակում էր՝ տարածքների փոխանակման կոնկրետ պլան:

Երկուսուկուս տարի Հայաստանի իշխանություններն միաբերան կրկնում էին, թե կարևորում են Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը: Բայց իրականում՝ պարզ է բոլորի համար, որ որքան էլ հերքեին տարածքների վերադարձի շուրջ բանակցությունները՝ կարգավորման սեղանին կար կոնկրետ փուլ առ փուլ տարբերակով՝ շրջանների վերադարձի շուրջ բանակցություններ:

Իհարկե, Լավրովը այսօր որոշ քննադատության նոտաներով ցույց է տվել Թուրքիայի հետ անհամաձայնություններ: «Մենք համաձայն չենք Թուրքիայի հնչեցրած դիրքորոշման հետ, և որը նախագահ Ալիևը հայտնել է մի քանի անգամ: Այստեղ գաղտնիք չկա. մենք չենք կարող կիսել այն պնդումները, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի: Մոսկվան պաշտպանում է այն տեսակետը, որ Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության խաղաղ կարգավորում», - ասել է Լավրովը:

Այնուհետև Լավրովը ներկայացրել է այն պատկերացումը, որն ունի Ռուսաստանը՝ խաղաղության պահպանման առումով: Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում, բայց որոշումը Բաքվինն ու Երևանինն է, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանի ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու մեխանիզմում», - ասել է նա: Նա նշել է, որ Հայաստանին և Ադրբեջանին տեղեկացրել է Պաշտպանության նախարարության միջոցով հանդիպումների անհրաժեշտության մասին՝ Ղարաբաղում զինադադարի հաստատման մեխանիզմներ մշակելու համար:

Այսպես, ի՞նչ է ասել այսօր Լավրովը, որո՞նք են նրա հայտարարությունների գլխավոր մեխերը: Հիմնականը՝ առաջարկները, որոնք համանախագահները մշակել և շարունակում են մշակել՝ մնում են բանակցությունների սեղանին։ Սա մեկ:

Հաջորդը՝ հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգը Լեռնային Ղարաբաղում կարող է իրականացնել Ռուսաստանը, Ռուսաստանը երբեք Թուրքիային չի դասակարգել որպես ստրատեգիական դաշնակից, նա դիտարկվել է որպես գործընկեր, ՌԴ-ն համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Թուրքիան է բարձրաձայնում և Ադրբեջանի նախագահն էլ մի քանի անգամ հաստատել է այդ տեսակետը` այն է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ունի ռազմական լուծում, Լեռնային Ղարաբաղի հարցն ունի միայն մեկ լուծում` բանակցության միջոցով, որը կապահովի հարցի հարատև լուծումը, այլ դեպքում խնդիրը միշտ կարող է վերածվել ռազմականի:

Այսօր Լավրովի ասուլիսից քիչ անց ժողովրդին ուղերձով դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի քննադատության թիրախում բնականաբար պատերազմը սանձազերծած Թուրքիան ու Ադրբեջանն էին: Բայց նա արդեն այս ելույթում հասարակության առաջ բացեց խաղաքարտերը, մի բան, որ երկուսուկես տարի չէր արվել, չէր ասվել, թե իրականում ինչ է դրված բանակցությունների սեղանին:

Փաշինյանն ասում է. «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։ Այդ պահանջի էությունը հետևյալն է. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 շրջաններից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ ԼՂ որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Ընդ որում, ԼՂ կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ։ Այսինքն` տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի է։ Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում, ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը, ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում»:

Փաշինյանի ելույթից կարելի է եզրակացնել, որ այն պահից սկսած, երբ հայկական կողմի համար պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Արցախի կարգավիճակ ասածը, նա ավելի է կոշտացնել դիրքորոշումը, ինչը և արեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ» իր հայտնի ելույթով:

Այսինքն, մի բան պարզ է. դեռ ամիսներ առաջ բանակցությունները փակուղում էին հայտնվել, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում էին Արցախի դեմ պատերազմի:

Հիմա Փաշինյանն իր ելույթում հասկացնել տվեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ակնկալած՝ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը չի ընդունում, նշանակում է՝ պատերազմը շարունակվելու է: «Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին ու հասնել անշրջելի հաղթանակի՝ այն է՝ ԼՂ հարցի վերջնական լուծման, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման», ասաց նա՝ հավելելով, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել ու վախեցնել. «Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, ահա թե ինչը պետք է լինի մեր ջանքերի կիզակետը Սփյուռքում, թե Հայաստանում։ Մենք մեր սուգը պետք է վերածենք ցասման, մեր կասկածները՝ գործողության։ Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք, մենք պետք է կերտենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը»։

Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան հիմա էլ չեն բացառում խնդրի ռազմական լուծումը, աշխարհում որևէ մեկի համար գաղտնիք չէ: Անհասկանալին այն է, թե ինչի վրա էր Փաշինյանի հույսը, երբ նա մեկ վերելակային դիվանագիտություն էր վարում Ալիևի հետ, մեկ՝ նրա «կիրթ» մարդ համարելով, ակնկալում, որ նա կգնա փոխզիջումների:

Այս ընթացքում, Հայաստանը կարելի է ասել, արժանացել է իր միակ դաշնակից Ռուսաստանի բավական սառը վերաբերմունքին, ու շատերն այս օրերին հենց Ռուսաստանից են համարժեք արձագանք ակնկալում Թուրքիայի ռազմատենչ քաղաքականությանն ի պատասխան:

Գոնե հիմա Փաշինյանն իր մեջ հարցեր հնչեցնո՞ւմ է, փորձո՞ւմ է պատասխաններ գտնել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց, որ երկու տասնամյակ հայկական իշխանություններին հաջողվում էր զսպել ռազմատենչ Ալիևին, իհարկե, որոշ բացառություններով, ապրիլյան պատերազմ, դիվերսիոն գործողություններ, և այլն, իսկ հիմա՝ այլևս դա հնարավոր չէր ու Ալիևը Թուրքիայի աջակցությամբ որոշեց, որ միակ ելքը պատերազմն է:

Իսկ կարո՞ղ էր 70-80 տոկոս ժողովրդականություն վայելող Փաշինյանը, որը երկուսուկես տարի առաջ իշխանության եկավ, հստակ վայելում էր հասարակության գերակշռող մասի վստահությունը, այսինքն՝ բացարձակ լեգիտիմություն ուներ, հայկական կողմի համար լիովին այլ շահեկան վիճակ ստեղծեր Արցախի հարցով բանակցություններում... Հարցը հռետորական է:

դիտվել է 30417 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am