Սաուդյան Արաբիայի թագավորն ու ԱՄՆ-ի նախագահը պարել են միասին (տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ – Ազիզ Ալ Սաուդը պարել են սրերով արաբական ազգային պարը՝ ալ-արդան: Ինչպես հայտնի է դարձել, արաբական պետության ղեկավարը պարել է ԱՄՆ նախագահի իրենց երկիր այցելության պատվին: Հին ժամանակներում ալ-արդան ռազմական նշանակություն ունեցող գործողություններ էր, իսկ այսօր այն պարզապես հարգանքի նշան է արաբական պետության պատմությանը: Մարդիկ պարի շարժումներով արտահայտում են իրենց հարգանքն ու հպարտությունը թագավորի նկատմամբ: Իսկ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուկրին իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը ցույց է տվել Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին, ինչպես ճիշտ խմել արաբական սուրճ: https://twitter.com/AlArabiya_Eng/status/865993201097822208?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Flife.ru%2Ft%2F%25D0%25BD%25D0%25BE%25D0%25B2%25D0%25BE%25D1%2581%25D1%2582%25D0%25B8%2F1009618%2Ftramp_stantsieval_s_koroliom_saudovskoi_aravii_arabskii_taniets_s_miechami
