Սերենա Ուիլյամսը ռասիստական վերաբերմունքի ‹‹զոհ››
Gianvito Rossi կոշիկի ընկերության աշխատակիցները մերժել են հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի խնդրանքը: Թենիսիստուհին խնդրել է, որպեսզի թանկ ապրանքներից մեկը զեղչեն իր համար, վերջիններս մերժել են. պատճառը թենիսիստուհու մուգ մաշկի գույն ունենալն է: Իտալական կոշիկի ընկերության Նյու-Յորքի մասնաճյուղի նախկին աշխատակիցը դատի է տվել իր խանութի ղեկավարներին: Ուիտնի Ուիմբերնը՝ ընկերության նախկին աշխատակիցը, պնդում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման ռասիստական վերաբերմունք են ցույց տալիս աֆրո-ամերիկյան ծագում ունեցողների նկատմամբ: Աշխատակիցը նշում է, որ խանութի մենեջերները թենիսիստուհու հասցեին բավականին վատ են արտահայտվել, այդպես ցույց տալով իրենց վերաբերմունքը: Ուիտնի Ուիմբերնը ևս թխամաշկ է, և նա պատմում է, որ իր նկատմամբ ևս վատ են վարվել, մինչդեռ սպիտակամորթների հետ այդպես չի եղել: Վերջիվերջո Սերենա Ուլյամսի համար զեղչել են ապրանքը, երբ գործին խառնվել են Vogue աշխարհահռչակ ամսագրի լրագրողները: Սակայն աշխատակիցը վստահեցնում է, որ սպիտակամորթ հայտնիներին թույլ են տալիս ավելի ցածր գներով առևտուր անել:
