Նյարդերի պայքար, կայուն «ոչ ոքի»

Սերժ Սարգսյանը խորհրդարանի ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջարկեց մի մարդու, որի անունը խորհրդարանի ընտրություններից հետո որեւէ անգամ չէր քննարկվել: Խոսքը  բժիշկ, պատգամավոր Արա Բաբլոյանի մասին է: Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությունից հետո խորհրդարանի նոր խոսնակի ամենահավանական թեկնածուների ցանկում շրջանառվում էր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր «Տաշիր» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի անունները, ինչպես նաեւ գործող նախագահ Գալուստ Սահակյանի: Մենք բառացիորեն երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ քիչ հավանական է առաջին երեքի ԱԺ խոսնակ դառնալու հավանականությունը, քանի որ ներկայումս ներթիմային լարված պայքարի ընթացքում Սերժ Սարգսյանը չի գնա առճակատման ու օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում չի նշանակի իր քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցչի:Խոսքը 2018-ից հետո իշխանությունը վերցնելու համար Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի ու վերջինիս քաղաքական մեկենաս, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի միջեւ ընթացող պայքարի մասին է: Եւ Արմեն Աշոտյանը, եւ Էդուարդ Շարմազանովը համարվում են Սերժ Սարգսյանի թիմի հավատաիմ ներկայացուցիչներ, եթե չասենք ՀՀ նախագահի <<լյուբիմչիկներն>> են, որոնց վրա նախագահը բոլոր ժամանակներում եւ անվերապահ հույս է դրել, խաղադրույքներ կատարել, նրանք խիստ քաղաքական կերպարներ են, որոնք առանցքային մասնակցություն են ունենում իշխանության վարած կուրսին: Գրել էինք նաեւ, որ  նույնքան անհավանական է  Կարեն Կարապետյանի նշանակումը, քանի որ դա կնշանակեր զիջել, կամ հանձնել իշխանությունը Կարապետյաններին, իսկ Սերժ Սարգսյանը ամեն ինչից երեւում է, որ նման մտադրություններ չունի: Երեկ  Կարեն Կարապետյանը մեկ քայլ առաջ անցնելով հայտարարեց, որ ինքը նման ցանկություն չունի, չի հավակնում ԱԺ խոսնակի պաշտոնին, ըստ էության այս քայլն էլ իր հերթին պարտվողականությունից խուսափելու եւ դիրքային առավելություն արձանագրելու նպատակով էր: Լուրեր կային, որ ամենայն հավանականությամբ կվերանշանակվի Գալուստ Սահակյանը, սակայն ինչպես տեսանք Սերժ Սարգսյանը չգնաց այդ քայլին: Գուցե դա պայմանավորված է Գալուստ Սահակյանի առողջական խնդիրներով, ի վերջո, նա անցած գումարման ազգային ժողովի վերջին երկու տարիներին գրեթե չէր կատարում իր պարտականությունները, քանի որ առողջական լուրջ խնդիրները ունի: Հակառակ պարագայում Գալուստ Սահակյանը գտնված լուծում էր ներկա ժամանակում, նա ի տարբերություն Բաբլոյանի քաղաքական անձ է, թիմի ներսում հստակ ընկալում ունի ու դրանով հանդերձ ընկալելի է նաեւ այլ քաղաքական ուժերի կողմից: Հասնելով Արա Բաբլոյանին, ով լինելու է վեցերորդ գումարման ԱԺ-ի նախագահը, սակայն վստահաբար կարող են պնդել, որ ժամանակավոր նախագահը, Սերժ Սարգսյանի  մտերիմն է, նրանք նույնիսկ ընտանիքներով են մտերմություն անում, ինչը դրսեւորվեց նաեւ խորհրդարանական ընտրություններին, 70-ամյա Բաբլոյանը երիտասարդների հետ տեղ զբաղեցրեց ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում: Խորհրդարանական ընտրություններում Արա Բաբլոյանը ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ հանարն էր, ընտրություններից հետո հստակ տեղեկություններ կային, որ Բաբլոյանը կգոծուղվի Շվեյցարիա` այդ երկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնին, սակայն ՀՀԿ-ում ըստ էության կադրային սովի պատճառով սառեցրել են դեսպանության հարցը: Վստահաբար կարող են ասել նաեւ, որ քաղաքական իմաստով  բացարձակապես հաջող լուծում չէ, քանի որ  Բաբլոյանն արդյունավետ պատգամավոր չէ` չնայած հանձնաժողովի նախագահ լինելուն, նույնպիսի նախարար էլ չի եղել, հրապարակային քաղաքական գործիչ չէ ևչի կրում  արժեքային որոշակի համակարգ: Բաբլոյանը պարզապես իրավիճակային նախագահ է, քանի որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում 2018-ից առաջ գնալ առճակատման, նա այս պարտիան եզրափակեց ոչ ոքի: Առաջիկա ամիսները լինելու են լարված նյարդերի պայքար, որ թիմը առաջինը տեղի կտա, ցույց կտա ժամանակը:  Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են Ալեն Սիմոնյանը չի հասկանում, ինքը չունի կրթություն․ Բագրատյան (video) Խաղաղության բլեֆը. Ալիևն անհամբեր սպասում Նիկոլի վերընտրությանը (video) Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ Նիկոլը և իր տերերը լրջագույն միջոցառումը՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, վերածեցին Եվրատեսիլի․ Աշոտյան Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ» Իշխանյանի խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է 53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am