Հակառուսականությունը՝ հասարակության տգետ մասսայի կերակուրն է. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակառուսականությունը՝ հասարակության տգետ մասսայի կերակուրն է


Պատերազմական այս օրերին ևս որոշ անհատներ շարունակում են իրենց հակառուսական քարոզչությունը՝ իրենց պատվիրատուներին բավարարելու համար...
Այդ քարոզչությունն ուտող հիմնական մասսան այս իշխանությունների երկրպագուներն են և ազգայնական ֆանտասմագորիայով տառապողները, որոնք իրոք հավատացած են, որ մենք, բացի հպարտ լինելուց, նաև շատ հզոր ենք և ի վիճակի ենք այս տարածաշրջանում միայնակ դիմակայել բոլոր խնդիրներին...
Հատկապես այս օրերին հասարակության անգրագետ մասսան, որը պատկերացում չունի մեր պատմությունից, աջուձախ հայտարարում է, որ "ռուսը մեզ չի օգնում" այս պատերազմում...
Օգնել-չօգնելուն դեռ ժամանակ կունենամ անդրադառնալու... Միայն կասեմ՝ լավ էլ օգնել է...
Ինձ մի քանի հարցերի պատասխաններն են հետաքրքրում, որոնք շատ ուրախ կլինեմ ստանալ նիկոլապաշտներից և ծռիստներից.
1.Արդյոք Հայաստանն ի վիճակի՞ է դիմակայել հայ-թուրքական սահմանի երկայնքով տեղակայված 150 հազարանոց թուրքական բանակին (թուրքական բանակի ընդհանուր թիվը 610 հազար է), եթե վերջինս հարձակվի Հայաստանի վրա...
2. Արդյո՞ք իրենք շարունակում են հավատալ, որ կարող են "հպարտությամբ" ու "դուխով" հայ-թուրքական սահմանի անձեռնմխելիությունն ապահովել...
3. Իրո՞ք մտածում են, որ այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածության ժամանակ թուրքերն իրոք վախեցան Նիկոլի օդ բարձրացրած երկու ռազմական ինքնաթիռից և չխախտեցին հայ-թուրքական սահմանը՝ ինչպես դա փորձում էր ներկայացնել օֆիցիոզը...
4. Ինչը՞ կամ ո՞վ է խանգարում թուրքերին, որ հենց հիմա հարձակվեն Հայաստանի վրա...
5. Իրո՞ք ռուսական 102-րդ ռազմաբազան ոչինչ չի անում մեր անվտանգությունն ապահովելու համար...
Դե տրանսֆերտների և ՌԴ-ի հետ տնտեսական կապի մասին էլ չասեմ...
Սարսափելին այն է, որ նույնիսկ այս դժվարին ժամանակներում "փողոցը" շարունակում է իր հակառուսականությունն առաջ տանել, իսկ անգրագետ պլեբսն էլ դրան ծափահարում է...
Ի դեպ, բացարձակ չզարմացա, երբ Նիկոլին սպասարկող որոշ գործիչ-գործիքներ տեսնելով, թե ինչպես իրենց սնուցող արևմուտքը, բացի հայտարարություններից, որևէ քայլ չի կատարում Թուրքիային և Ադրբեջանին զսպելու համար, գունափոխվել են ու դարձել են ռուսամետ՝ հուսալով, որ Մոսկվայում կմոռանան իրենց կենդանական հակառուսականությունը և անձնական մորթապաշտությունից դուրս գալով նոր լափաման գտնելու փորձերը...»

դիտվել է 1922 անգամ
Լրահոս
Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am