Ռուս լրագրողների դաժան բացահայտումները Արցախից. Էրդողանի «դաշնամուրի» ամեն մի ստեղը՝ մի նոր ագրեսիա

Միջազգային մամուլը շարունակում է ուշադրությամբ հետևել Արցախի շուրջ զարգացող իրադարձությունների մասին և լայնորեն լուսաբանում է արցախյան պատերազմը:
Մինչ Թրամփի վարչակազմը լռում է, ամերիկացի ռազմական փորձագետները ուշադրությամբ հետևում են օվկիանոսից այն կողմ չդադարող արյունահեղությանն ու եզրահանգումներ անում։ Army Times պարբերականը նշում է, որ այդ տարածաշրջանում ռազմական գործողությունների մեթոդները ստիպել են մտածել հրետանու խոցելիության մասին՝ հրետանին դանդաղ և թանկարժեք է ժամանակակից պատերազմների պայմաններում: Ամերիկյան զինված ուժերի գեներալ Ջեյմս Մակոնվիլը թերթի հետ զրույցում ասել է, թե ղարաբաղյան հակամարտության գոտում անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ևս մեկ անգամ վկայում է, որ ամերիկյան հակաօդային համակարգը պետք է արդիականացվի։

«Թուրքիայի խաղը մահաբեր է, և Ջոնսոնը դա լավ գիտի» վերտառությամբ հոդվածում Բրիտանական The Sunday Times-ը թուրքական արմատներ ունեցող Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հիշեցրել է Օսմանյան կայսրությունում իր նախապապի դաժան սպանության մասին: «Բորիս Ջոնսոնի նախապապը՝ Ալի Քեմալ Բեյը, ով Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարն էր, թերևս ավելի, քան որևէ այլ օսմանյան հանրային գործիչ, վճռական էր արդարադատության առաջ կանգնեցնելու հայերի կոտորածների համար պատասխանատու հազարավոր ոճրագործներին, և բացեիբաց խոսում էր այդ մասին: Բրիտանիայի կառավարության լռությունն ամոթալի է», - գրում է հոդվածի հեղինակը և եզրափակում, - «Իսկապե՞ս Էրդողանն այն մարդն է, որի համար բրիտանական կառավարությունը պետք է ավելացնի զենքի վաճառքը։ Ի՞նչ կզգա բրիտանիայի վարչապետը, երբ տեսնի, որ նրանք կոտորում են ավելի ու ավելի շատ հայերի, և վերջապես ի՞նչ կզգար իր նախապապը»։

«Երբ Amnesty International-ը հրապարակեց իր զեկույցը, որում փաստում էր Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը կասետային ռումբերով հարվածները, Ադրբեջանի իշխանությունները բողոքում էին միջազգային կազմակերպություններից, թե վերջիններս անտեսում են Հայաստանի հարձակումները Ադրբեջանի խաղաղ բնակչության վրա։ Բայց ոմանք նկատում են, որ Ադրբեջանի իշխանությունները իրենք իրենց պետք է մեղադրեն այն բանի համար, որ վերջին տասնամյակում իրենց երկրից վռնդեցին այդ կազմակերպություններին», - գրում է Eurasianet -ի մեկնաբանը:

The Jerusalem Post-ը նկատում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն ամեն շաբաթ միջազգային մի նոր ճգնաժամ է հրահրում ներքին տնտեսական ձախողումներից ուշադրությունը շեղելու և ազգայնական ու կրոնական քայլերի օգնությամբ հանրությանը ոգևորվելու նպատակով։ «Հայաստանից մինչև Լիբիա և Իրաքի հյուսիսում ընկած Սինջար քաղաք՝ Թուրքիան թեժ կետեր է ստեղծում ստիպելով լրատվամիջոցներին ու տեղացիներին վազել մի պատմությունից մյուսը: Անկարան խաղում է տարածաշրջանի հետ, կարծես դաշնամուր նվագի, դաշնամուրի յուրաքանչյուր մի ստեղն էլ մի նոր ռազմական ներխուժում է կամ ռմբակոծություն»:

Իսկ բրիտանական The Guardian-ում իր հերթական վերլուծությունն է հրապարակել ղարաբաղյան հակամարտության հարցով առաջատար փորձագետ Թոմ դե Վաալը: Ղարաբաղյան հակամարտության մասին ամենահայտնի՝ «Սև Այգի» գրքի հեղինակը իր հոդվածում նշում է, որ հակամարտության երկու կողմն էլ իր օրինական, սակայն տարբեր պահանջներն ունի:

«Հայերը մտավախություն ունեն, որ Ադրբեջանը ցանկանում է վերացնել Ղարաբաղի հայերին և վտարել նրանց իրենց հայրենիքից, ինչը քիչ էր մնում տեղի ունենար 1992-ին», - գրում է Դե Վաալը՝ շարունակելով, - «Ադրբեջանի նախագահը խոսել էր Ղարաբաղին «աշխարհում ամենաբարձր ինքնավարությունը» տրամադրելու մասին, սակայն 1991-ից առ այսօր Ադրբեջանի կառավարությունը նույնիսկ մեկ փաստաթուղթ չի նախապատրաստել, որում կնկարագրվեր, թե ինչ է դա նշանակում։ Հայերի համար Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղին հասցվող հրթիռներն են խոսում ճշմարտության մասին»։ Եզրափակելով՝ ԼՂ-ում շարունակվող լայնածավալ ռազմական հակամարտության մասին բրիտանացի վերլուծաբանը գրում է․ «Ստեղծված իրավիճակը տոն է Էրդողանի, Թուրքիայի ազգայնականների և ռուսաստանյան ռազմական արդյունաբերության համար, որը կզինի երկու կողմերին և պատրաստ կլինի զինել ավելի շատ, հենց կվերջանան մահացու այդ զենքերը»։

Ծայրաստիճան հազվադեպ է եղել, երբ ռուսաստանցի նախագահը ստիպված լիներ միաժամանակ երեք լայնածավալ հրդեհի հետ գործ ունենալ իր տան ետնաբակում, անդրադառնալով հետխորհրդային երեք երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում և Ղրղըզստանում տեղի ունեցող զարգացումներին, գրել է Financial times-ը։ «Վաղ է խոսել այն մասին, որ Պուտինը կորցրել է վերահսկողությունը հարևանների նկատմամբ, նախկինում նա ավելի լուրջ խնդիրների է բախվել», - գրում է հոդվածագիրը՝ հավելելով, - «Հնարավոր է Պուտինը, ով արդեն իշխանության է 20 տարի, և ևս 16 տարի էլ կշարունակի կառավարել, այդ բեռը ավելի շատ ու ավելի ուժեղ է ճնշելու, քան նախկինում»։

Ռուսաստանյան մամուլում այս օրերին գերակշռում են Արցախում գտնվող և Արցախից Ռուսաստան ժամանած լրագրողների հրապարակումները, ապացույցները, թե ինչ անթույլատրելի զենքեր են կիրառվում Արցախում խաղաղ բնակիչների նկատմամբ: Դրանց շարքում են՝ ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, որի նկատմամբ արդեն Ադրբեջանում քրեական գործ են հարուցել և RT-ի թղթակից Իգոր Ժդանովը:
Շուշիում վիրավորված ռուս լրագրող, «Սեգոնդյա․ռու» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է իր վիրավորման մանրամասները և նշել, որ նման դաժանություն ինքը չէր տեսել անգամ Չեչնիայում։ «Գորիսից Ստեփանակերտ պետք է գնայինք։ Ո՛չ սաղավարտ, ո՛չ զրահաբաճկոն չէինք վերցրել․ կարծում էինք, որ Ստեփանակերտում կտան պաշտպանության միջոցներ։ Բայց ճանապարհին իմացանք, որ հարվածել են Շուշիի եկեղեցուն։ Որոշեցինք տեսնել։ Հեռախոսով էի նկարում, ավիառեժիմի վրա էր դրված, բայց միևնույնն է, բռնեցին։ Ենթադրում եմ, որ հեռախոսի ազդանշանի վրա հարվածեցին։ Մենք 20 րոպե շրջում էինք, նկարում վնասված սրբապատկերները»,- պատմում է լրագրողը։ Նա հիշում է, որ հարվածը շատ ուժգին էր։ «Կարծում էի՝ մահացել եմ։ Փորձում էի աղոթել․ ուշքի եկա, ոտքի կանգնեցի։ Հետո մարդիկ մոտեցան, ինձ դուրս հանեցին։ Մեքենան սարկավագն էր վարում և աղոթում էր ինձ համար։ Հետո ուշքս գնաց։ Արթնացա արդեն Երևանում։ Բախտավոր աստղի տակ եմ ծնվել։ Ոտքերս, ձեռքերս տեղն են, անգամ միկրոբեկոր կա սրտիս մեջ, բայց ասում են՝ չի խանգարի, կարելի է ապրել դրանով։ Ինձ շատ լավ են վերաբերվում, խնամում են»,- ըստ aravot.am-ի՝ պատմել է Կոտենոկը։ Նա կարծիք է հայտնել, որ նույն տեղին երկու անգամ հարվածելը վկայում է այն մասին, որ օպերատորը հատուկ նույն թիրախն է նշանառում. «Կարծում եմ, որ հատուկ սպասում են, մինչև եկեղեցում մարդիկ կուտակվեն։ Ես նման դաժանություն անգամ Չեչնիայում չէի տեսել»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5798 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am