Վ. Սարոյանի վեպի հիման վրա հոլիվուդյան ֆիլմ է նկարահանվել
Ամերիկահայ հայտնի գրող Վիլիամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա պատրաստված «Իթակա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 31-ին, տեղեկացնում է «Հորիզոն»շաբաթաթերթը:
Ֆիլմի ռեժիսորն է հոլիվուդյան աստղ Մեգ Ռայանը, իսկ պրոդյուսերը` Թոմ Հենքսը: Ըստ աղբյուրի, Hollywood Reporter ամսագիրը ֆիլմն ընդգրկել է ամենասպասված 100 ֆիլմերի ցանկում: Ըստ ամսագրի, դրանում մեծ դեր է խաղացել ոչ միայն Վիլիամ Սարոյանի նշանակալի ստեղծագործությունը, այլ նաև այն, որ դերասանների ուժեղ խումբ է այն կյանքի կոչել:
Բացի ռեժիսոր լինելուց, Մեգ Ռայանը մարմնավորելու է գլխավոր հերոսի մոր կերպարը: Այս ֆիլմի դերասանների շարքում են` Մելանի Գրիֆիթը, Սեմ Շեփարդը և Լուիս Ռոբինսը: Իթակա անգլերենից թարգմանաբար նշանակում է աստերոիդ:
![]()
