ԱՄՆ սենատորը Էրդողանի թիկնապահների պահվածքը խայտառակություն է որակել

ԱՄՆ դեմոկրատ սենատոր, Ռոդ Այլենդը ներկայացնող Ջեք Ռիդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել: «Միանում եմ բոլոր ամերիկացիներին՝ դատապարտելով նախագահ Էրդողանի թիկնապահների կողմից Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ռիդը: Դեմոկրատ սենատորը խայտառակություն է համարել Էրդողանի թիկնապահների պահվածքը՝ շեշտելով, որ բռնության են ենթարկվել նաև իր կողմից ներկայացվող համայնքի ներկայացուցիչներ, ովքեր խաղաղ կերպով իրացնում էին ԱՄՆ սահմանադրության առաջին փոփոխությամբ սահմանված իրենց իրա վունքը (խոսքի ազատության իրավունք- խմբ.): «Անվտանգության այն աշխատակիցները, ովքեր ներգրավված են եղել հարձակման մեջ, պետք է կարգի հրավիրվեն, իսկ Թրամփի վարչակազմը պետք է պարզ ու հստակ դարձնի բոլոր դեսպանատների համար, որ ԱՄՆ-ում մեր օրենքները պաշտպանում են ցուցարարներին և խաղաղ հավաքների ու ազատ խոսքի նրանց իրավունքը»,- ընդգծել է սենատոր Ջեք Ռիդը: Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը: Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկո ւ անձի: Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, Վաշինգտոնի քաղաքապետը և մի շարք կոնգրեսականներ:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյա՛ն, առաջինը դու ես վիրավորել․ անհետ կորածի հայր (video) «Դե ո՞նց չասեմ՝ ընդդիմությունը մի անելիք ունի»․ Էդգար Էլբակյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դու այսօր առավոտյան մի անելիք ունեիր․ ո՞նց եք հետո փողոցում քայելու»․ Ստեփանյան (video) Ալիևի հաշիվը փակելու ժամանակն է եկել․ Իսրայելը Արցախի գինն է պահանջում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Տղավարի քեզ դրսևորի,տենց իրավիճակում չհայտնվես. Իսրայելյանը՝ Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը․ Der Spiegel Ալեն Սիմոնյա՛ն, դու ստիպված ես լսել․․․ Գևորգ Գևորգյան (video) Բացառվում է ներկա իշխանության վերարտադրությունը, բացառվում է նաև անցյալի վերադարձը․ Անանյան ՇՏԱՊ․ Գեղարքունիքից նոր տարածքներ է հանձնում․ ի՞նչ ազդանշան է փոխանցել երեկ Փաշինյանը․ Դիլբարյան (video) Ի՞նչ իրավունքով է Ալեն Սիմոնյանը մարդու մահացած հորը ասում՝ «արան պապադ ա». Արսեն Ղուկասյան (video) Մենք այս ի՞նչ արեցինք, տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Աշոր Երկաթ «Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին. Անուշ Պողոսյան #ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից (video) Մեր համբերությունն անսպառ չէ․․․ Իշխան Սաղաթելյանը զգուշացրեց (video) Նիկոլը բունկերներից թղթեր է ստորագրել․ Աննա Մկրտչյան (video) Իրանի զինված ուժերը սկսել են հրթիռների վրա երախտագիտության խոսքեր գրել իրենց աջակցող երկրներին Հայհոյանքներով հայտնի հերթական ՔՊ-ականը․ ով կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է «ցեղասպանություն իրականացնելու հստակ մտադրության» համար Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել Հենրիխ Մխիթարյանը կավարտի կարիերան Ովա՞ մեզ գյուղում բանի տեղ դնում․ արմավիրցին՝ Գագիկ Ծառուկյանին (video) ՆԱՏՕ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել Վիճաբանության ժամանակ 21-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքներ է ստացել «Նիկոլը մեծ-մեծ խոսեց ու լիզեց իր թքածը» (video) Կապանում գետի վարարում տեղի չի ունեցել, հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am