Մահափորձ Ադրբեջանի համար ահաբեկիչներ հավաքագրող պարագլուխի նկատմամբ

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին զգուշացրել է Ադրբեջանում խաղաղ բնակչության դեմ ահաբեկչության վտանգի մասին։ Դեսպանատան զգուշացման մեջ ասվում է, որ ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացնել Ադրբեջանում՝ ուղղված քաղաքացիական բնակչության դեմ, օրինակ, օտարերկրացիներով լի հյուրանոցներում, ռեստորաններում և ակումբներում, ինչպես նաև էներգետիկ օբյեկտներում։

Դեսպանատան էջում ասված է, որ սպառնալիքն ուղղված է Բրիտանիայի շահերի դեմ և բխում է Իրաքում ու Սիրիայում հակամարտությունների մեջ շահագրգիռ խմբերից։
Ավելի վաղ նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն էր իր քաղաքացիներին զգուշացրել ահաբեկչության բարձր մակարդակի և կորոնավիրուսի պատճառով խուսափել Ադրբեջան այցելելուց:

Այսպիսով, Ադրբեջանն, այսպես ասած՝ պաշտոնապես դարձավ ահաբեկչության որջ: ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատները Բաքվում իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս չայցելել Ադրբեջան՝ ահաբեկչության վտանգի պատճառով:
Գիտակցո՞ւմ է բռնապետ Ալիևը, թե ինչի մեջ ներքաշեց իր երկիրը՝ դժվար է ասել, սակայն այն, որ նա ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը հարված հասցրեց՝ դա միանշանակ է:

Այժմ՝ Ադրբեջանն Ալիևի բռնապետական ռեժիմից վերածվեց ահաբեկչության որջի՝ դրանից բխող հետևանքներով: Իսկ հետևանքներն իսկապես կարող են ծանր լինեն հենց առաջին հերթին Ադրբեջանի համար: Այդ երկիրն ինչ-որ պահից կարող է ահաբեկչական խմբավորումների ներքին խնդիրների պարզման կենտրոն դառնալ և իրական սպառնալիք ադրբեջանական հասարակության համար:

Իսկ այդ խմբավորումների վերաբերյալ ժամանակ առ ժամանակ «հետաքրքիր» լուրերի պակաս չի զգացվում:

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր էջում հայտնել է, որ ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու համար։

Պարզվում է՝ «Համզայի» պարագլուխ Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր զինյալներ հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար, ծանր վիրավորվել է Ջաբալ Բարադում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից։ Համզայի զինակիցը հայտնել է, որ իրենց կարծիքով դա Ադրբեջանում զոհված մի սիրիացու ընտանիքի անդամների կողմից կազմակերպված մահափորձ է եղել»,- գրել է լրագրողը։

Ահա, թե ինչ է նշանակում երկիրը ահաբեկչներով լցնելը... Ալիևի ռեժիմը դրա հետևանքները, վստահաբար, չի մարսելու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7009 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am