«Մենք պետք է հաղթենք». Հենրիխ Մխիթարյան. Sky Sports
Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկը՝ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հարցազրույց է տվել Sky Sports-ին:«Մենք ոչ միայն ցանկանում ենք, այլ պետք է հաղթենք Եվրոպա լիգայում: Սա Չեմպիոնների լիգա դուրս գալու մեր շանսն է: «Մանչեսթեր Յունայթեդն» այն թիմը չէ, որը պետք է 3 տարի անընդմեջ խաղա Եվրոպա լիգայում»,- ասել է Մխիթարյանը: Մխիթարյանը նշել է, որ եզրափակիչն իր կյանքի ամենակարևոր խաղերից մեկն է լինելու: «Ես չեմ կարող բաց թողնել այդ հնարավորությունը: Եթե մենք հաղթենք Եվրոպա լիգայի եզրափակչում, ապա սա մեզ համար հիանալի մրցաշրջան կլինի, քանի որ արդեն 2 տիտղոս նվաճել ենք: «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ նպատակներ ունի և կարող է իրականացնել իր բոլոր նպատակները: Ես ընդունում եմ մեր առջև դրված մարտահրավերները և միշտ պատրաստ եմ աշխատել»,- ասել է Մխիթարյանը:
