Ավելի լավ է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեղարկել. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ավելի լավ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկել «շուտ, քան ուշ»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Մերկելի կուսակցության ներկայացուցչին: «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարին Մերկելը հայտարարել է, որ ինքը պատրաստ է Ռուսաստանի վրայից հանել պատժամիջոցները ու դա անել «այսօր, այլ ոչ թե վաղը»: Սակայն նա նշել է, որ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու որոշումը հիմնված է լինելու Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ համաձայնագրի կատարման վրա:
