Խորհրդարանում հանձնաժողովի ղեկավարների ընտրություններ են
ԱԺ-ում այս պահին ընթանում են հանձնաժողովի ղեկավարների ընտրություններ:Հանձնաժողովի թեկնածուներն են` Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում`` Հակոբ Հակոբյան (ՀՀԿ խմբակցություն), Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` Նաիրա Զոհրաբյան («Ծառուկյան» դաշինք), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` Արմեն Աշոտյան (ՀՀԿ խմբակցություն), Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Կորյուն Նահապետյան (ՀՀԿ խմբակցություն), Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով` Վարդան Բոստանջյան («Ծառուկյան» խմբակցություն), Պետաիրավական և հանրային հարցերի հանձնաժողով` Հրայր Թովմասյան (ՀՀԿ խմբակցություն), Տնտեսական հարցերի հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյան (ՀՀԿ խմբակցություն), Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողով`Վարդևան Գրիգորյան («Ծառուկյան» խմբակցություն), Ֆինանսաբյուջետային հանձնաժողով` Գագիկ Մինասյան (ՀՀԿ խմբակցություն):
