Դեր Զորում ԻՊ զինյալների հարվածներից զոհվել է 15 խաղաղ բնակիչ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարվածել են Դամասկոսից 420 կմ հեռավորության վրա գտնվող Դեր Զոր քաղաքի թաղամասերում գտնվող խաղաղ բնակչությանը: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը: Հարամիշ և էլՋոուրա թաղամասերում ականանետերի պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, որոնցից մեծ մասը կանայք ու երեխաներ են: Շուրջ 200 հազար բնակչություն ունեցող Դեր Զորի պաշարումը շարունակվում է 2014 թվականից: Քաղաքի մեծ մասը և դրան կից օդանավակայանը իշխանական ուժերի պաշտպանության տակ են:
