«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները երեկվանից վտանգավոր խաղ են սկսել՝ երկրի ներսում դավաճաններ են փնտրում։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ առաջնագծում դավաճաններ են հայտնվել, որոնք կռվողներին ներշնչում են, թե «Նիկոլը հողերը ծախել ա, իզուր եք կռվում»։
Կինը շարունակեց՝ «դավաճաններն այս երկրում տեղ չունեն»։ Մեր տեղեկությամբ՝ շուտով ռեպրեսիաների ալիք է գնալու՝ Փաշինյանը «սրբազան պատերազմ» եւ վհուկների որս է սկսելու։ Դավաճաններին «գտնելու» են նախկինների շրջանում եւ պատերազմի ու զոհերի մեղքը բարդելու են նրանց վրա։
Ինչպես կորուստները, այնպես էլ հաղթանակը պետք է «տեր» ունենան։ Կորուստների «տերը» ընդդիմությունն է լինելու, հաղթանակինը՝ իշխանությունը։ «Դավաճանների փնտրտուքը», սակայն, անհասցե չի լինելու․ մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, որը ռազմական գործողություններին է մասնակցել, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են»։
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը