Ծանր մարտեր են նաեւ դիվանագիտական հարթակում. Ինչ է ամրագրվելու պատերազմից հետո

«Իրատես» թերթը գրում է. «Որքան մարտի դաշտում թեժանում են ռազմական գործողությունները, նույնքան բարդանում է դիվանագիտական խողովակներով այս ամենի դեմն առնելը։ Թեեւ հասարակությանը տեսանելի չէ, թե ինչ է քննարկվում պետության ղեկավարների մակարդակով, բայց միայն այն, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը 5 անգամ հեռախոսազրույց են ունեցել, ՌԴ տարբեր պաշտոնյաներ այս օրերին հայ գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ են, փաստում է, որ բավական բարդ իրավիճակ է նաեւ բանակցային հարթակում։

Թեեւ հասարակությանը հետաքրքրում է բացառապես կոնկրետ արդյունքը, այսինքն, ժամ առաջ ավարտված պատերազմը, սակայն էական է, որ այդ ավարտը նաեւ ճիշտ ամրագրվի։

Ռազմի դաշտում իրավիճակը հստակ է, ՀՀ զինված ուժերն իրենց առաջադրանքը փայլուն են կատարում, մնում է, որ դա առաջիկա բանակցություններում միս ու արյուն ստանա։ Ծանր մարտեր են այսօր նաեւ դիվանագիտական դաշտում, այս հաղթանակն էլ հեշտ չի տրվելու, մեծ պատրաստվածություն է պետք, հայկական շահերի ճիշտ շեշտադրում։

Չպետք է մոռանալ, որ կրակի դադարեցման հրապարակային կոչերը, Հայաստանի շահերի մասին բարձրաձայնումները մի բան են, բուն բանակցությունները եւ սեղանի շուրջ համաձայնությունները՝ բոլորովին այլ բան։ Հիմա մեր դիմաց միայն Ադրբեջանը չէ, ու եթե Թուրքիան պատերազմի դաշտում բացահայտորեն աջակցում էր «կրտսեր եղբորը», նույնն է անելու նաեւ բանակցային փուլում։

Աշխարհը շատ լավ հասկանում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում այսօր գործ ունի Թուրքիայի հետ եւ դիվանագիտական հարթակում հիմք է ընդունելու հենց այս իրողությունը, այնպես որ, այս բարդագույն շրջանում Հայաստանը, ցավոք, գրեթե միայնակ է նաեւ այս մարտում։ Եվ եթե մեր զինվորի բազկի ուժին ու արիությանը ոչ ոք չի կասկածում, դիվանագիտական պատերազմի հաղթական ավարտի առնչությամբ ողջամիտ կասկածներ, այնուամենայնիվ, կան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 552 անգամ
Լրահոս
Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան Լիբանանը երկրից վտարել է Իրանի դեսպանին Կիպրոսը ձգտում է հասնել կղզուց բրիտանական ռազմակայանների դուրսբերմանը․ Phileleftheros Աղոթում եմ, որ Աստված հանի կեղծիքի, չարախոսության, ատելության ու հայհոյախոսության հանդերձը. Տեր Արտակը հերքել է Տավուշի թեմի մասին տարածված կեղծ լուրերը ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հետ կապված իրավիճակը «հեղհեղուկ» է. Սպիտակ տուն Իրանը Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակել՝ իսրայելական հարվածից զոհված Լարիջանիի փոխարեն Երևան-Գյումրի ճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել. կա 2 տուժած Հիմա այլևս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա և ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում. Արմինե Օհանյան ՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում Ինչպե՞ս կօգտվեն ընդդիմադիր ուժերը Վարդան Ղուկասյանի հնարավորություններից «Նիկոլի բանկերը ոնց են քերում» հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Նրա խոսքերին բա կհավատան. Ղուկասյանը ՝ Փաշինյանի հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am