Զսպաշապիկ «հագցնել» բանկերին.Միհրան Պողոսյանի առաջարկը
«Անհրաժեշտ է կարգավորել բանկային և վարկային կազմակերպություններին թույլատրվող մաքսիմալ տոկոսադրույքները: Քաղաքացիներին շփոթության մեջ է դնում վարկի տրամադրման ժամանակ հավելյալ ծախսերի տրամադրումը, և քաղաքացին իմանալով, թե X%-ով վարկ է վերցնում, փաստացի ծառայությունների արդյունքում տոկոսն աճում է, նաև ժամանակին վարկի տոկոսը չմարելու պատճառով փաստացի տոկոսն ավելանում է:Իմ պրակտիկ փորձից եմ ասում, որ 200-300% ավելանում է վերցրած վարկի տրամադրված դրույքաչափը, ինչ նախապես եղել է»,- ԱԺ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: «Վարկային տոկոսի հետ կապված մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, որովհետև այդ խնդիրը պետք է շուկայական կանոներով կարգավորվի: Այդ ոլորտ մխրճվելը կազդի տնտեսական զարգացման վրա: Այս ոլորտում արդյունքների հասնելու համար, Մինասյանի կարծիքով, պետք է հասնել ստվերի կրճատման և մրցակցային հնարավորությունների մեծացման:Պետք է թույլ տալ, որ կառույցը, որը փող է ծախում, իր ռիսկերը նվազեցնի»,- ասաց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը` հավելելով, որ սպառողական և տնտեսական վարկերի համար տարբեր մոտեցումներ կան: «Իմ կարծիքով` օրենսդրական զսպաշապիկ է պետք, ոչ թե շուկայական հարաբերությունները կարգավորեն:Այսօր բնակչության զգալի մասն այդ խնդիրն ունի»,- հայտարարեց Մ.Պողոսյանը:
