Շատ կարևոր է համայնքների խոշորացման հարցը. Վարդևան Գրիգորյան
Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ առաջադրվեց «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանը,ով զեկուցելով ոլորտում նախատեսվող աշխատանքների մասին, շեշտեց, որ գիտակցում է հանձնաժողովի նախագահի պատասխանատվությունը.
«Կարծում եմ , որ իր խորհրդարանական փորձը թույլ կտա այդ պատասխանատվությունը պատվով կատարել: Իմ զեկույցում ներկայացնում եմ որոշակի մոտեցումներ, որոնք ընտրվելու դեպքում ծրագրում է կյանքի կոչել, սակայն դա չի նշանակում, որ առաջարկների ընդունում ու համագործակցություն չի լինելու: Առաջինը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի շուրջ կատարվող աշխատանքներն եմ կարևորում: Շատ կարևոր է համայնքների խոշորացումը. գործընթացը սկսվել է, շարունակվում են քննարկումներ մյուս համայնքներում իրագործելու համար: Այդ ամենը պետք է գտնվի հանրության ուշադրության կենտրոնում: Հաջորդ կարևոր խնդիրը տարածքային համաչափ զարգացման հարցն է: Կարևորում եմ նաև սահմանամերձ համայնքներին տրվող արտոնությունները:Նախատեսվում է նաև սահմանամերձ համայնքների ֆինանսական հնարավորությունների ընդլայնում»,- ասաց նա:
Գրիգորյանը նշեց նաև, որ նախատեսվում է աշխատանքներ տանել չօգտագործվող գյուղատնտեական տարածքների մշակման ուղղությամբ, դրանց ոռոգման հարցի լուծումներ գտնել: Նախատեսվող անելիքների շարքում նա նշեց նաև նպատակային վարկերի տրամադրման, գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված գործողությունները:
