Մամուլի որոշ հրապարակումներ պետք է սահմանափակել.Շուշան Պետրոսյանը՝Կորյուն Նահապետյանին
ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված թեկնածուների ելույթներին հաջորդած հարցուպատասխանի շամանակ հարց ուղղեց ՀՀԿ կողմից առաջադրված Կորյուն Նահապետյանին:Նրան հարցը վերաբերում էր պաշտպանության ոլորտին վերաբերող մամուլի հրապարակումներին. «Չե՞ք կարծում, որ ժամանակն է, որ մամուլի որոշ հրապարակումներ, որոնք երբեմն առնչվում են անվտանգության այն խնդիրներին, որոնք չպետք է բարձրաձայնվեն, պետք է սահմանափակել»: «Վերջին տարիներին ուրախությամբ պետք է արձանագրենք, որ լուսաբանման թափանցիկությունն ավելացել է: ՊՆ-ն շատ ավելի տեղեկություններ է հրապարակում հասարակությանը, քան նախկինում եղել է: ԻՀարկե, ԶԼՄ հետ որոշակի աշխատանքներ տարվում են ՊՆ կողմից, եւ վերջին երկու տարում կան նշանակալի հաջողություններ կան: Սակայն քիչ չեն հրապարակումները, որոնք ծառայողական գաղտնիք են հրապարակում, իսկ մյուս դեպքում վնաս են հասցնում սահմանին կանգնած զինվորին: Այս խնդիրն ունենք ոչ միայն ԶԼՄ, այլ ԱԺ-ում: Հիշեցնեմ, որ ԱԺ-ում ՊՆ հետ փակ քննարկումից հետո ամբողջ քննարկումները հրապարակվել էր ԶԼՄ-երով: Սա մտահոգիչ փաստ է: Որեւէ կերպ չսահմանափակելով մամուլի ազատությունը՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի խնդիր ունենք, ուղղորդենք նրան, որ մեզ սպառնալիք հանդիսացող տեղեկություններ չհրապարակեն»:
